ԾԽԱՑՈՂ ԿԱՐՈՏ

20157362_403398860057840_2716047260895095766_o

«Ծխացող կարոտ» գիրքը, ահավասիկ, հասել է Լեռնահայաստանի իրավատիրոջը՝ գրքին ծնող, նրան համ ու հոտ տվող, հողի նկատմամբ տիրոջական զգացում ունեցող սիսիանցո՛ւն։ «Գյուղական անարատության դիտակետից զննելով ներկա իրականությունը, հեղինակը գտել է բարիքի ու սիրո արարման բանաձևը»։

Գյուղական գեղազվարճ լռությունը, առինքնող ներկապնակը, երկնքի համը դաշտերին բերող ջուրը, երկինք տանող արահետները, ճակատը համբուրելի ժողովրդի հավաքական բնութագիրն է արտացոլված գրքում։

«Ծխացող կարոտ»-ը արդեն հասանելի է և յուրաքանչյուր սիսիանցու. այն իր արժանահավատ և անքա20992973_416853282045731_6591167488631287088_nկտելի տեղն է գտել Սիսիանի քաղաքային գրադարանում։ Շնորհակալություն գրքի հեղինակ պարոն Բաբայանին՝ այս մասունքը մեզ հասցեագրելու
համար։ Կարդալիս՝ անկարելի է չզգալ այն լավաշի արբեցնող հոտը, զգլխիչ համը, բարակիրան մարմինը, որը ներկայացնում է հեղինակը։

Գրքում մենք ենք, մեր խոսվածքը, մեր Որոտանը, մեր խելագար սերը, մեր դիմագիծը … Վերընթերցենք ինքներս մեզ։

Մերրի Սարգսյան-ի ֆեյսբուքյան գրառումը

 

505 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *