ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱ՛ՐԹ…

«Բնանկարներից մինչեւ դիմանկարներ» խորագիրն էր կրում Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում բացված լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին  «Սալվարդ» Գյուղական Զարգացման Հիմնադրամի՝ 16-30 տարեկան 24 երիտասարդներ:

Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել են  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ՎՎ ՍՏԶԾ գրասենյակը:

«Լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը հիմնադրամինն է, քանի որ լուսանկարներն ամենալավ միջոցն են մարդկանց մատնանշելու այն խնդիրները, որոնք  առկա են համայնքներում»,- ասաց «Սալվարդ» գյուղական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանը եւ հավելեց, որ դեռեւս 2012 թվականից աշխատում են Սյունիքի մարզի Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանի 24 գյուղական համայնքների երիտասարդների հետ, ներառյալ՝ Սիսիան քաղաքը, եւ փորձում են եր10639643_825880790780240_9156460521184713987_nիտասարդներին մասնակից դարձնել համայնքային հիմնախնդիրների բացահայտմանը, կառավարմանը, լուծմանը, եւ ՏԻՄ լիազորությունների կատարման գործընթացների աջակցմանը:

«Երիտասարդները սովորել են լուսանկարչական սարքերի հետ աշխատելու ձեւերը, լույսն ինչպես օգտագործել, եւ լուսանկարների միջոցավ լուսաբանել համայնքային խնդիրները: Կարծում եմ՝ դա նրանց մոտ ստացվել է: Թեեւ լուսանկարներն արված են ոչ պրոֆեսիոնալ լուսանկարչական սարքերով, առաջնայինը, սակայն, լուսանկարների որակական կողմը չենք համարում, այլ՝ խնդիրները մատնանշելը, ինչը երիտասարդներն արել են սիրով, մեծ ոգեւորությամբ»,-ասաց Գայանե Գրիգորյանը եւ նշեց, որ ներկայացված լուսանկարները բազմաբովանդակ են՝ սկսած գեղեցիկ տեսարժան վայրերից մինչեւ բնության աղտոտված միջավայր, դիմանկարներ, բնանկարներ, եւ մատնանշված են կարեւոր խնդիրներ: «Հետաքրքիր է, որ Քարահունջի գյուղական համայնքի երիտասարդները նկարել էին սիսիանյան աղտոտված բնությունը՝ դրսի մարդու հայացքով, ինչը շատ կարեւոր է: Լուսանկարն այն մեթոդն է, որ ստիպում է տեսնել առկա խնդիրը»,-շեշտեց նա:

Ցուցահանդեսին իր կատարած լուսանկարներով ներկայացած Սոսե Զաքարյանը նշեց, որ լուսանկարչության միջոցով ամեն ինչ թափանցիկ է դառնում, եւ մասնակիցներից յուրաքանչյուրն իր կատարած լուսանկարներով նախատիպ է որոնում, եւ այդ պահին է, որ բացականչում է՝ «Կանգ առ, ակնթարթ, ինչ գեղեցիկ ես»:

Կարեւորելով արվեստի դերը մարդու կյանքում՝ ցուցահանդեսի մասնակից Նելլի Արսենյանը նշեց, որ արվեստը10593041_825879087447077_4193107409276338021_n պահանջում է ընկալման մեծ կուլտուրա եւ հավելեց, որ բնությունն էլ իր քաղաքակրթությունն ունի, ու կյանքի հարատեւությունը մշտահոլով բնության բնականության մեջ է: Վերափոխելով հայտնի՝ ժամանակը վախենում է բուրգերից ասացվածքը՝ Նելլի Արսենյանն այն ձեւակերպեց՝ ժամանակը վախենում է լուսանկարից, որ հավերժացնում է վաղանցիկ ակնթարթը խոսուն արտահայտությամբ: 

Շինուհայր համայնքի ներկայացուցիչ Մարիամ Հովսեփյանը նշեց, մասնակցելով լուսանկարչության դասընթացին, շատ բան է սովորել, այցելել է Սիսիանի գեղեցիկ վայրեր, եւ կարողացել այդ գեղեցկության կողքին որսալ նաեւ շրջապատի աղտոտված տեսարարնները…

Իսկ ցուցահանդեսի մասնակից Արմինե Առուստամյանը նշեց, որ շատ է հրապուրվել լուսանկարչությամբ, ձեռք է բերել բավարար գիտելիքներ, եւ հավաստիացրեց, որ լուսանկարչությունը կդառնա իր ապագա մասնագիտությունն ու աշխատանքը:

Մրցույթի կազմակերպիչները սահմանել էին մրցանակներ լավագույն աշխատանքների համար: Խորհրդանշական՝ լուսանկարչական սարքին արժանացավ Նելլի Արսենյանը, երկրորդ մրցանակը ստացավ Սոսե Զաքարյանը, երրորդը՝ Սաթեն Հակոբյանը: Մյուս մասնակիցներն արժանացան պատվոգրերի:  

«ՈՐՈՏԱՆ»
31.08. 2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *