Կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով նախնական տվյալներով վնաս է հասցվել Սյունիքի մարզի 21 բնակավայրերի

19554480_812017742309115_8610100425073034433_n

ՀՀ Սյունիքի մարզում 2017 թվականի հունիսի 29-ին ժամը 16.20-ից 17.00-ն տեղի ունեցած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով նախնական տվյալներով վնաս է հասցվել մարզի 21 բնակավայրերի (Սիսիան, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Լոր, Նորավան, Շաղաթ, Շաքի, Որոտան, Վաղատին, Տոլորս, Ույծ, Մուծք, Աշոտավան, Աղվանի, Տանձատափ, Լծեն):
Համաձայն համայնքներից և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված հաղորդումների, զգալի տուժել են գյուղատնտեսական ցանքատարածությունները (հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ, այգիներ, խոտհարք), վնաս է հասցվել համայնքային ենթակառուցվածքներին, ջրով ողողվել են անհատական բնակելի և հասարակական շինությունների նկուղային հարկերը:19510357_812017532309136_7742774621067861410_n
Տեղի ունեցած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասը գնահատելու համար, արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովները հունիսի 29-ից սկսել են աշխատանքները: Մարզային հանձնաժողովի անդամները իրավիճակը գնահատելու նպատակով տեղերում կատարում են դիտարկումներ: Փրկարարական և անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար, ըստ ստացված հաղորդումների, հունիսի 29-ին համայնքներ են մեկնել ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության մարտական հաշվարկներն ու օպերատիվ խմբերը:
Հասցված վնասի վերաբերյալ համայնքային հանձնաժողովներից արձանագրությունները ստանալուց հետո մարզային հանձնաժողովը կամփոփի դրանք և կներկայացնի հանրապետական հանձնաժողովին: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից մեթոդական և խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերվում համայնքների ղեկավարներին:

աղբյուրը՝  syunik.mtad.am

Լուսանկարները՝ Արամ Դավթյանի էջից

 

1,106 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *