Կեղտոտ, թե՝ մաքուր, դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ)

Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց.
-Ո՞վ է ցանկանում ստանալ այս 20 դոլլարանոց թղթադրամը:
Շատ ձեռքեր բարձրացան…ցանկացողները շատ էին…
-Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը, ես ինչ-որ բան կանեմ նրա հետ,-շարունակեց հոգեբանը:
Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց,թե ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է վերցնել այն… 
Կրկին բարձրացան ձեռքեր…
-Այդ դեպքում, -ասաց նա, -ես կանեմ հետևյալը.
Նա թղթադրամը նետեց հատակին, ոտքով տրորեց, հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.
-Դե, և ձեզանից ո՞ւմ է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը:
Դարձյալ ցանկացան բոլորը…
-Սիրելի բարեկամներ, հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս, -ասաց հոգեբանը, –չնայած այն ամենին, ինչ ես արեցի այս թղթադրամի հետ, դուք բոլորդ ցանկացաք ստանալ այն, քանի որ այն չի կորցրել իր արժեքը… նա շարունակում է մնալ 20 դոլլար արժողությամբ թղթադրամ…
Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում, երբ մենք հայտվում ենք «հատակին», տրորված, կեղտոտված… Նման իրավիճակում մենք մեզ զգում ենք անարժեք, անպետք …Կարևոր չէ, թե ինչ է պատահել քեզ հետ, կամ՝կպատահի… կեղտոտ, թե՝ մաքուր, դու երբեք չես կորցնի քո արժեքը…Դու միշտ կլինես անգին՝ Աստծո և նրանց համար, ովքեր սիրում են քեզ…

Գրառում ՝  https://www.facebook.com/profile.php

18.12.2004

Մեկ Արձագանքման Կեղտոտ, թե՝ մաքուր, դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ) համար

  1. VOSKIN VOCH MI TEX ERBEQ CHI DARNA JANGOTATS TITEX AREVXAT AMIRYAN JAN…

Leave a Reply to Anna Ghukasyan Cancel reply

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *