ԿԵՍ ԺԱՄ ՏԵՎԱԾ ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ ՍԻՍԻԱՆԻՆ

DSC06494

Հունիսի 29-ին ժամը 16-ի սահմաններում Սիսիանի տարածաշրջանում եւ Սիսիան քաղաքում մոտ 30 րոպե տեղացել է տեղատարափ կարկուտ, որոշ բնակավայրերում եւ քաղաքի որոշ հատվածներում այն եղել է ընկույզի մեծության: Ինչպես վկայում է հանրապետության Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը, տեղումների քանկը բավականաչափ մեծ էր, ինչը համազոր էր Երեւան քաղաքում մեկ ամսվա տեղումների քանակին: Կարկուտը մեծ վնասներ է պատճառել ոչ միայն Սիսիան քաղաքի, այլեւ՝ տարածաշրջանի գրեթե բոլոր բնակավայրերի19511382_812017278975828_5667003950751836657_n գյուղատնտեսությանը՝ հեղեղելով բանջարանոցներ, տապալելով բերքատու ծառեր, էլեկտրասյուներ: Ձորերի տարածաշրջանի գյուղերը զրկվել են հոսանքից:

Բազմաթիվ ահազանգեր է ստացել նաեւ մեր խմբագրությունը մասնավորապես Սիսիան քաղաքի Գայի թաղամասի բնակիչներից: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել, որ քաղաքի բարձրադիր հատվածներից սելավները դուրս են եկել ջրահեռացման համակարգից եւ  ողողել առավել ցածրադիր վայրում՝ նախկին բուժտեխնիկայի մանկապարտեզի տարածքում գտնվող իրենց բանջարանոցներն ու այգիները՝ ամբողջությամբ ոչնչացնելով բերքը:DSC06493

Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետի մամլո խոսնակ Վազգեն Սաղաթելյանը՝ «Սյունիքի մարզում կա աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքները կարգավորող հանձնաժողով, ամեն համայնք ունի իր հանձնաժողովը: Կոնկրետ Սիսիանում հանձնարարվել է կատարել ուսումնասիրություն ու տեղեկացնել մարզային հանձնաժողովին: Ձեռք բերված տվյալների հիման վրա կընդունվի օրենիքն համապատասխան որոշում»:

Սիսիանի համայնքապետարանում անմիջապես ստեղծվել է կարկուտի հետեւանքները եւ վնասներն ուսումնասիրող արագ արձագանքման խումբ՝ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տվյալները ներկայացնելու Սյունիքի մարզպետարան: Առավել տուժած քաղաքացիները ակնկալում են կառավարության աջակցությունը՝ փոխհատուցելու բնության տարերքի պատճառած վնասները:

«Որոտան»

 

 

1,603 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *