ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՆԱԽՈՐԴ ԱՆԳԱՄ ԷԼ ՍԻՍԻԱՆԸ ՉԷՐ ՍԽԱԼՎԵԼ

DSC03166

-Պարոն Բեգլարյան, համայնքապետի պաշտոնում սա Ձեր հրապարակային վերջին ելույթն է: Տարածաշրջանի 30 համայնքների հետ Աշոտավանը նույնպես միավորվել է խոշորացված` Սիսիանի համայնքի մեջ: Հոգեբանորեն դժվա՞ր չէ:

-Կառավարության որոշում է, դրան տեղյակ ենք վաղուց, եւ հաշվի ենք նստում իրողության հետ: Համայնքների միավորումը լավ է, թե վատ, ժամամակը ցույց կտա: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ եթե քաղաքակիրթ այլ երկրներում վարչատարածքային փոփոխությունները արդյունք տվել են, մեր երկրում էլ կտան:

-10 տարի Աշոտավանի համայնքի ղեկավար աշխատելուց հետո հիմա Դուք Ձեզ պատկերացնո՞ւմ եք ոչ համայնքապետ…

– Հոգեբանորեն դժվար է, բայց երեւույթը գիտակցաբար գնահատելով` հաշտվում ես իրականության հետ եւ գնում դրան ընդառաջ:

-Միավորված համայնքի ղեկավարի պաշտոնի համար Սիսիանում ծավալվել է սուր ընտրապայքար, թեկնածուների նկատմամբ ունե՞ք հստակ վերաբերմունք:

-Միանշանակ` պաշտպանում եմ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, եւ նրա նկատմամբ ունեմ ընդգծված հարգալից վերաբերմունք, հաշվի առնելով նրա եւ մարդկային, եւ աշխատանքային որակները: Արթուր Սարգսյանին Ճանաչում եմ երկար տարիներ, անկախ այս գործընթացներից: Կյանքն ապացուցեց, որ, իրականում, սիսիանցին նախորդ անգամ էլ չի սխալվել, եւ այս անգամ էլ չի սխալվելու` միավորված համայնքի կառավարումը նրան վստահելով: Իրականում Արթուր Սարգսյանը գործունյա, կազմակերպված, պատասխանատու, պահանջկոտ եւ համամարդկային արժեքներով օժտված անձնավորություն է, պատրաստակամ` մարդուն լսելու, օգնելու: Սրանք այն որակներն են, որ խոսում են գեների, նրա ընտանեկան դաստիարակության մասին: Համոզված եմ, որ նա, իսկապես, արժանի է լինել նաեւ միավորված համայնքի ղեկավար:

-Սիսիանի խնդիրները քիչ չէին, հիմա էլ խոշորացված համայնքի ղեկավարին են փոխանցում նաեւ այն բազմաթիվ խնդիրները, որ կան գյուղերում:

-Այդպես է ստացվում: Բայց համոզված եմ, որ նա մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահելու բոլոր սիսիանցիների, բոլոր աշոտավանցիների եւ բոլոր բնակավայրերի խնդիրները, եւ լինելու է հետեւողական ողջ տարածաշրջանի համար: Վստահ եմ` հուսախաբ չի անելու:

-Որպես Սիսիանի համայնքի ղեկավար` Արթուր Սարգսյանն օգնե՞լ է Աշոտավանի համայնքին որեւէ հարցով:

-Այո, դիմել եմ եւ, որպես ավելի մեծ համայնքի ղեկավար, օգնել է կոյուղագծերի, լուսավորության հարցերով: Ձեռք է մեկնել նաեւ առողջական, սոցիալական խնդիրներով իրեն դիմողներին: Համոզված եմ, որ նա իր աշխատաոճը եւ մարդկային նկարագիրը չի փոխելու:

Հոդվածը տրամադրվել է Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Սարգսյանի նախընտրական շտաբից

 

2,562 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *