ԿՅԱՆՔԻ 98-ՐԴ ՏԱՐՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵՑ ՀՐԱՉԻԿ ԹՈՎՄԱՍԻ ԱՂԱՅԱՆԸ

Ծնվել է 1911թ. Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Ավարտել է Գորիսի  մանկավարժական տեխնիկումը, այնուհետեւ` 1935 -1937թ.թ.` Բաքվի ուսուցչական ինստիտուտի երկամյա դպրոցը, 1939-ին` Հայկական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը:1947-51թ.թ. աշխատել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմում: Սակայն Հրաչիկ Աղայանի կոչումը եղել է մանկավարժությունը, եւ իր ողջ կյանքը նվիրել է դրան` սկսած 1931թվականից: 1951-1973թ.թ. եղել է Սիսիանի շրջանի ժողովրդական կրթության բաժնի վարիչ, իսկ ժողկրթության ոլորտում աշխատել է մինչեւ 1991թվականը` անցնելով վաստակած հանգստի, ստանալով անհատական թոշակ:
Մանկավարժության ոլորտում ձեռք բերած հաջողությունների եւ կատարած մեծ ներդրման համար 1959թ.-ին ՀՍԽՍ Գերագույն խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է վաստակավոր ուսուցչի կոչում: Պարգեւատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով», ԽՍՀՄ ժողովրդական կրթության գերազանցիկի կրցքանշանով, Գերագույն խորհրդի նախագահության եւ լուսավորության մինիստրության պարգեւներով: Քանիցս ընտրվել է հանրապետության ուսուցչական համագումարների պատգամավոր:
Հրաչիկ Աղայանը նաեւ Մեծ հայրենականի վետերան էր: Վիրավորվել եւ զորացրվել է 1942թ.-ին: Հայրենականում ցուցաբերած խիզախության համար պարգեւատրվել է «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» եւ «Արիության համար» մեդալներով:
Հրաչիկ Աղայանը թողել է լավ անուն, նվիրական աշխատանքի արդյունքում վաստակած մեծ հարգանք ու հեղինակություն եւ այդպիսին էլ կմնա բոլոր ճանաչողների հիշողության մեջ:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *