ԿՈՉՈՒՄԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉ

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ


Կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն կնքեց սիրված ուսուցիչ, իր կենսագրության ավելի քան 50 տարին մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանն անմնացորդ նվիրած, կոչումով մանկավարժ Կանյակ Աղալոյի Իսկանդարյան-Հովակիմյանը:
Ծնվել է 1924թ.-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Ավարտելով տեղի միջն. դպրոցը՝ սովորել է Երեւանի՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրության ֆակուլտետում: ՈՒսմանը զուգահեռ դասավանդել է Սալվարդի, Դարպասի, Շաղատի դպրոցներում, իսկ 1952-1985 թթ.-ին՝ Բռնակոթի միջն. դպրոցում:
Որտեղ էլ որ աշխատել, դասավանդել է, առանձնահատուկ սեր եւ հետաքրքրություն է առաջացրել աշխարհագրություն առարկայի նկատմամբ՝ սիրել տալով հայրենի երկիրը, աշխարը: Հայրենիքի եւ հայրենի միջավայրի համար ուսյալ, բարեկիրթ, ինտելեկտուալ եւ պիտանի մարդիկ դառնալու՝ ուսուցչի եւ մոր համարժեք չափանիշներով է կրթել  եւ դաստիարակել սերունդներ, զավակներ: Ստեղծել է մանկավարժի, ուսուցչի դասական կերպար՝ մինչեւ վերջ հավատարիմ մնալով այդ կոչումին:

Լույս՝ նրա հիշատակին: Խոնարհում՝ նրա կոչումին:
Բռնակոթի միջն. դպրոց,
Բռնակոթի համայնքապետարա

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *