ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՍ ՀԵՏ, ԲԱՅՑ` ԱԶԳԻՍ ՀԱՄԱՐ /ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ/

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը ստեղծվել է 1990 թ.- ապրիլի 2-ին` Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհրդի` Երեւանում գումարված ժողովի ընդունած հռչակագրով:
Այն Հայաստանում պաշտոնապես գրանցված (գրանցվել է 1991 թ.-ի մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունն է:
ՀՀԿ-ն Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական ու քաղաքական արմատներ:
ՀՀԿ-ն, որպես իր գաղափարական հիմք, ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ դեռեւս 1967-1987 թ.թ.-ին ընդհատակում գործող Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում եւ ղեկավար մարմնում:
ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի եւ Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենասիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները:
ՀՀԿ ծնունդն օրգանապես կապված է 1988 թ.-ի ազգային զարթոնքի, անկախության համար մղվող պայքարի եւ Արցախյան ազատամարտի հետ:
Ազատամարտի սկզբում կազմավորված Անկախության Բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպչական հենք հանդիսացավ ՀՀԿ հիմնադրման եւն ձեւավորման համար:
Հիմնադրման օրվանից մինչեւ 1997 թ.-ի նոյեմբեր ՀՀԿ նախագահը եղել է լուսահոգի Աշոտ Նավասարդյանը:
Նրա մահվանից հետո, մինչեւ 2007 թ,-ի մարտ ամիսը, կուսակցությունը ղեկավարել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը:2012_46
2007 թ.-ի մարտին ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնել է ՀՀԿ նախագահի պարտականությունները, իսկ 2007 թ.-ի նոյեմբերին տեղի ունեցած ՀՀԿ 11-րդ հերթական համագումարում կատարված կանոնադրական փոփոխությունների արդյունքում ընտրվել ՀՀԿ նախագահ:
Լայնորեն ներգրավված լինելով պետական կառավարման համակարգում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` ՀՀԿ-ն շարունակում է Հայաստանի քաղաքական դաշտում մնալ իբրեւ նպատակ, գաղափարախոսություն եւ կենսագրություն ունեցող ազդեցիկ ուժ:

Համարի նյութերը եւ լուսանկարները
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *