ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ

Տիառնընդառաջի տոնին առանձնակի սիրով ու սպասելիքներով են նախապատրաստվում երիտասարդները, մասնվորապես՝ նորապսակները, պտղաբերության, արարումի խորհուրդը վերաիմաստավորելու, խարույկի վրայով ցատկելու, ինչպես մեծերն են ասում՝ չուռ ու ցավը կրակին տալու լավատեսությամբ:

Հաճելի եւ պատահական զուգադիպությամբ մեկ ժամ առաջ Սիսիանի՝ Մայր արձանի հարեւանությամբ ականատես եղանք նորահարս Անուշի եւ նորափեսա Արթուրի՝  կրակի վրայով ցատկելու արարողությանը: Նրանք շրջապատված էին հարազատներով, բարեկամներով, մտերիմներով, եւ բոլորը ուրախ ու երջանիկ էին՝ նորապսակ զույգի՝ Տիառնընդառաջի առաջին տոնին ներկա եւ մասնակից լինելու համար:
Օգտվելով պատեհ առիթից, մեր տեսախցիկը որսաց գեղեցիկ տոնի ակնթարթները՝ նորապսակների հուզառատ տրամադրությամբ՝  մաղթելով երջանկություն, սեր, անխախտ ընտանիք, շատ զավակներ:
Յուրաքնանչյուր նորապսակի կյանքում տոնը մնում է հիշարժան , գեղեցիկ ու տպավորիչ, եւ թող Տիառնընդառաջի տոնի խորհրդը լուսավորի նրանց ընտանեկան կյանքի ողջ ընթացքը:

13.02.2014

Մեկ Արձագանքման ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ համար

  1. Лианна says:

    Шнораворум ем Артур Джан. Дзез ерчанкутюн у ачохутюн ем цанканум

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *