ՀԱՃԵԼԻ ՆՈՐՈՒՅԹ

2010_26

Քաղաքում հայտնված ցանկացած նորություն հաճելիորեն աչք է շոյում: Իսկ ատրիբուտներ կան, որ քաղաքին հենց քաղաքային կոլորիտ են պարգեւում, ինչպես` լուսաֆորները, գովազդային պաստառները, նշագծված փողոցները, նաեւ` կրպակները:
Մի քանի օր առաջ Արամ Մանուկյան փողոցում տեղադրվեց թիվ 3008 կրպակը: Կրպակավար Աիդա Երեմյանն ասում է, որ գոհ է նոր տաղավարից: Այն ոչ միայն հաճելի է ու գեղեցիկ, ոչ միայն հարմարավետ է, ձմռանը` տաք,  ցուցափեղկերում գեղեցիկ դասավորվում են առկա թերթերն ու ամսագրերը, եւ հաճելի է նման պայմաններում աշխատելը: Նա նշեց, որ կրպակը հաճելի տպավորություն է թողել նաեւ գնորդների ու հաճախորդների վրա, իսկ գիշերային ժամերին լուսավորվում է բավականին մեծ տարածք:
Կրպակը տեղադրել է «Պրեսս ստենդ» գործակալությունը:

Սեփ. լրատվություն

 

346 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *