ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԻ ՈՍԿԻՆ ԴԵՌԵՎՍ ՄՆՈՒՄ Է ԵՐԱԶԱՆՔ…

Համահայկական 6-րդ մարզական խաղերը 6-րդն էր նաեւ Սիսիանի` կանանց վոլեյբոլի թիմի կենսագրության մեջ: Եվ ոչ մի անգամ թիմը ձեռնունայն չի վերադարձել տուն: Սիսիանի թիմը 3 անգամ դարձել է արծաթե, 3 անգամ` բրոնզե մեդալակիր: 6-րդ խաղերում նվաճած բրոնզե մեդալները հարստացրեցին թիմի մարզական ավարը: Տասնվեց երկրների թիմերի միջեւ կայացած մրցապայքարում իրենից առաջ թողնելով միայն Չալտրի եւ Երեւանի թիմերին, Սիսիանի վոլեյբոլի  թիմը դասական վոլեյբոլի մրցապայքարում գրավել է երրորդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալներ: Ի դեպ, Հայաստանից միայն երկու` Երեւանի եւ Սիսիանի թիմերն էին մասնակցում պայքարին:
Որպես թիմի մարզիչ` ընդհանուր առմամբ դժգոհ չեմ թիմի այս տարվա մասնակցությունից եւ գրաված 3-րդ տեղից, քանի որ թիմում սերնդափոխություն է կատարվում, թիմի անդամների մեծ մասն առաջին անգամն է մասնակցում մարզական խաղերին, եւ փորձի պակասը զգալ տվեց: 11873455_772769239498256_5934715850769391010_nՄիաժամանակ` ամեն անգամ ավելի ուժեղ է հանդես գալիս մեր ավանդական` հիմնական մրցակիցը` Չալտրի թիմը, որին դեռեւս չենք կարողացել հաղթել: Ու ամեն անգամ էլ նրան պարտվելը մեզ զրկում է առաջին մրցանակակիր դառնալուց, եւ համահայկականի ոսկին մեզ համար դեռեւս մնում է երազանք: Անկեղծ ասած` հենց դա էլ ամեն անգամ մեծ խթան է դառնում, որ թիմը բաց չթողնի հերթական մարզական խաղերը: Թիմի փորձառու անդամ, սպորտի վարպետ Մարի Հովհաննիսյանը, ով մասնակցել է Համահայկական բոլոր` վեց խաղերին, լավ է ասում` ընկեր Հակոբյան, ամեն անգամ ասում եք` սա վերջին անգամն է… բայց հենց գալիս է հերթական մարզական խաղերի ժամանակը, մեր մասնակցությունը դառնում է պարտադիր:
Ինչպես միշտ, այս անգամ էլ իրենց վարպետությամբ աչքի են ընկել սպորտի վարպետներ Մարի Հովհաննիսյանն ու Նարե Հովհաննիսյանը` ճանաչվելով  Համահայկական 6-րդ խաղերի լավագույն խաղացողներ, եւ արժանացել պատվոգրերի, հուշամեդալների եւ հուշանվերների:
Առաջին անգամը լինելով, ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել նաեւ թիմի մյուս անդամներին` Հասմիկ Գրիգորյանին, Մարիամ Հայրապետյանին, Աննա Ղազարյանին, Արուսյակ Համբարձումյանին, Լուսինե Հայրապետյանին, Սոնա Խաչատրյանին` ցուցաբերած մեծ ջանքերի համար եւ հուսալ, որ 7-րդ մարզական խաղերի ժամանակ նրանք իրականություն կդարձնեն մեր երազանքը:
Համահայկական մարզական խաղերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին նաեւ լողափնյա վոլեյբոլի մրցումներ: Նարե Հովհաննիսյան-Մարի Հովհաննիսյան զույգը դարձավ լողափնյա վոլեյբոլի մրցումների հաղթող,  պարգեւատրվեց ոսկե մեդալով, հուշամեդալներով ու գավաթով:
Սիսիանի անունը բոլոր մրցասպարեզներում բարձր պահելը եղել եւ մնում է թիմի բոլոր անդամների մեծագույն նպատակը: Այս մտադրությամբ թիմը նախապատրաստվում է նաեւ սեպտեմբերի 23-ին Բաթումիում կայանալիք լողափնյա վոլեյբոլի միջազգային եւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին:
Աղվան Հակոբյան
Թիմի մարզիչ

4 մեկնաբանություն ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԻ ՈՍԿԻՆ ԴԵՌԵՎՍ ՄՆՈՒՄ Է ԵՐԱԶԱՆՔ… հոդվածին

  1. Մարի says:

    Համահայկականի ՈՍԿԻՆ դեռևս երազանք չի մնում…
    Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվեց ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼԸ,և Սիսիանի թիմը դարձավ ԱՌԱՋԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԸ,ու մտավ պատմություն,կարծում եմ երազանք չմնաց…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *