ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՀԱ՞ՐԿ ՉԷՐ ՀԱՄԱՐԵԼ…

Ամեն տարվա նման՝ այս տարի էլ սեպտեմբերի 1-ին հայրենի Ախլաթյան գյուղում էի, եւ ինքս էլ ականատեսն ու մասնակիցը դարձա գիտելիքի օրվա հանդիսությանը: Ուրախալի էր, որ անցյալ տարվա համեմատ այս տարի առաջին դասարան հաճախողների թիվը երկուսով ավելացել էր:

Դպրոցի տնօրենը ողջունեց բոլորին նոր ուսումնական տարվա եւ գիտելիքի տոնի առթիվ: Տոնն առավել հանդիսավոր էր հինգ առաջինցիների համար, ովքեր նաեւ դպրոցական պայուսակներ ստացան համայնքապետարանից:

Ինձ համար, սակայն, տարօրինակն այն էր, որ ոչ թե համայնքի ղեկավարն ինքն էր դպրոց եկել, ոչ թե ինքն էր նվերները բերել, այլ, գյուղում լինելով, դրանք ուղարկել էր համյանքապետարանի մի աշխատակցի միջոցով, ինչը խորապես դառնացրեց ինձ եւ տեղիք տվեց մտածIMG_0001ել, որ… ինչ-որ բան այն չէ…

Իհարկե, փաստն ինքնին խոսուն է: Եթե մի համայնքում դպրոցի տնօրենն ու համայնքի ղեկավարը, մեղմ ասած, իրար կողքի չեն համայնքի, գյուղի, գյուղաբնակի համար այս կարեւոր օրը՝ սեպտեմբերի մեկին, դժվար թե նման համայնքում լավի որեւէ սպասելիք եւ ակնկալիք ունենաս:

Տպավորությունս ամբողջացավ, երբ այցելեցի 1931 թ-ի Ախլաթյանի եւ 88-ի Սպիտակի մեծ երկրաշարժերի անմեղ զոհերի եւ Արցախյան պատերազմի նահատակ ախլաթյանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որի տարածքը կամաց-կամաց վերածվել է աղբանոցի:

…Իսկ մենք՝ երեւանաբնակ ախլաթյանցիներս, ի˜նչ ակնկալիքներ ունեինք մի քանի տարի առաջ, երբ մեր վստահության ձայնն էինք բարձրացնում հանուն այսօրվա գյուղապետի…

Մեծ ու ծավալուն գործերի մասին էլ չենք խոսում…

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀՀԿ նախագահ
15/09/2014թ.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *