ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ` ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ԿԱՊԱՑՈՒՑԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը յուրատեսակ քննություն է լինելու մեր հասարակության համար: Քննություն այն առումով, որ այսօր մեր մտավորականությունը, Սիսիանի հասարակությունը ինչպիսի ինտելեկտուալ մակարդակ ունի, ըստ այդմ էլ որոշվելու է ձայների քանակը: Որն է մեր խնդիրը: Մեզանից յուրաքանչյուրը երբ բուհ է ընդունվում, բոլորը կողքից շնորհավորում են, հարազատները, բարեկամները ողջունում են, քաջ գիտակցելով, որ մենք խնդիր ունենք նաեւ իրենց առջեւ: Սահմանադրությունը եւ սահմանադրական փոփոխությունները դրված են մտավորականության առջեւ` ուսումնարելու եւ բացատրելու ժողովրդին, թե ինչպիսի կարեւորություն ունի այն մեր երկրի եւ մեր հասարակության առաջընթացի համար: Այս սահմանադրական փոփոխություններն ունեն բացարձակ առավելություններ: Եթե հասարակությունը զարգանում է դինամիկորեն, իսկ հասարակության զարգացմանը զուգընթաց քաղաքական վերնաշենքը փոփոխություններ չի կատարում, այն գնում է կործանման: Իսկ եթե քաղաքական վերնաշենքը փոփոխություններ է կատարում տվյալ երկրի քաղաքական ավելի բարձր ատյանի` Սահմանադրության մեջ, գնում է հստակ զարգացման:
Օրինակը բերեմ` ԽՍՀՄ-ը փլուզվեց, որովհետեւ հասրակության զարգացման համար քաղաքական վերնաշենքը փոփոխությունների չգնաց, եւ փոփոխությունները սկսվեցին ներքեւից` այն տանելով կործանման:
Չինաստանում քաղաքական վերնաշենքը գնաց հասարակական-տնտեսական  փոփոխությունների, այսինքն` դրանք ներդրեց նաեւ քաղաքական տնտեսության մեջ, եւ գնաց բացարձակ զարգացման:
Մենք գնում ենք քաղաքացիական հասարակություն ու ժողովրդավարական նոր հասարակարգ կառուցելու, դա արդեն կենսական անհրաժեշտություն է, որը դրվում է մեր հասարակության առջև:
Համոզված եմ, որ սիսիանցիները մեկ անգամ եւս, ինչպես շատ հաճախ, կապացուցեն իրենց բարձր գիտակցական մակարդակը եւ ցույց կտան համապատասխան վերաբերմունք` այո ասելով սահմանադրական նոր փոփոխություններին:
Վարոս ՍԻՄՈՆՅԱՆ
Սիսիանի պետական քոլեջի տնօրեն

R. Հոդվածը մեզ է տրամադրել ԱՅՈ-ի`  Սիսիանի քարոզչական շտաբը

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *