ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Ձեզ համար, բարի մարդիկ,
Մատաղի գառ եմ դառնալու,
Ձեր ճամփին շվաք արած
Սոսի սուրբ ծառ եմ դառնալու.
Քարի պես ընկեք ճամփիս,
Թե մի օր չար եմ դառնալու,
Թող չարի ճամփին ընկնեմ,
Թե մի օր քար եմ դառնալու:

Վխտում են շուրջդ նորից,
Քեզ նորից ոխով հոտոտում,
Մեղքեր են փնտրում քո մեջ
Եվ անմեղ հոգիդ հոշոտում:
Կուլ տալ են հանդգնում քեզ,
Ոռնում են, անվերջ հոխորտում…
Բայց մեկ է, կուլ չես գնա,
Կմնաս նրանց կոկորդում:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *