Հայաստանի ամենալուսավոր երեխաներն ապրում են Սիսիանում. Ռիչարդ Միլս

«Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԱՄԶ գործակալության ֆինանսավորմամբ, Խաղաղության կորպուսի Հայաստանի գրասենյակի եւ Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ քաղաքի Հիդրոշինարարների այգում կառուցվել է մանկական խաղահրապարակ: Ինչպես նշում է ՀԿ նախագահ Կարինե Դավթյանը, ուսումնասիրել են Սիսիանի խնդիրները, որոնք քիչ չեն, բայց առավել կարեւորել են երեխաների համար խաղահրապարակի կառուցումը, որովհետեւ, իսկապես, նրանք զրկված են խաղալու հարմարություններից եւ հնարավորություններից: Կարինե Դավթյանի փոխանցմամբ` ծրագիրը կյանքի կոչելուն մեծապես օգնել են հասարակական կազմակերպության կամավոր Քեյ Քեյսին, Խաղաղության կորպուսը, Սիսիանի համայնքապետարանըէ տրամադրելով շինանյութ եւ աշխատուժ: Խաղահրապարակում տեղադրվել են 3-12 տարեկան երեխաների համար նախատեսված խաղասարքեր, սահարան, ճոճանակներ: ՀԿ նախագահի հավաստմամբ` ծրագիրը շարունակական է լինելու, կառուցվելու են նոր խաղահրապարակներ, եւ ապագայում ողջ այգին դառնալու է երեխաների ակտիվ ժամանցի եւ հանգստի գոտի:

Այսօր տեղի ունեցավ խաղահրապարակի բացման հանդիսությունը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սոն Լուն, «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ ներկայացուցիչներ, երեխաներ, ծնողներ:

Ողջունելով ԱՄՆ դեսպանին եւ հյուրերին` ՍիսիանուDSC07226մ գտնվելու եւ նմանօրինակ նախաձեռնությունը հովանավորելու համար, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նշեց, որ քաղաքի այս գողտրիկ անկյունում փոքրիկների համար կառուցված հրապարակի շնորհիվ այն կենդանացել, նոր շունչ է առել: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը, Խաղաղության կորպուսին եւ Սիսիանի զարգացման նախաձեռնություն հասարակական կազմակերպությանը` սիսիանցի փքրիկների երազանքն իրականացնելու եւ նրանց երջանկացնելու համար: Արթուր Սարգսյանը մասնավորաբար շնորհակալություն հայտնեց Խաղաղության կորպուսի կամավոր Քեյ Քեյսիին` համայնքի հանդեպ սրտացավ վերաբերմունքի  եւ այս գեղեցիկ նախաձեռնությանն իրականացնելու համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել նմանօրինակ բոլոր նախաձռնություններին; «Հուսով եմ, որ մեր քաղաքը պարոն Ռիչարդ Միլսին այնքան դուր կգա, որ սա նրա վերջին այցելությունը չի լինի»,-շեշտեց համայնքի ղեկավարը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, տեսնելով խաղահրապարակի աշխուժությունը, երեխաների խանդավառությունն ու ուրախությունը, «Բարեւ, Սիսիան» հայերեն ողջույնով դիմեց ներկաներին: Շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ում ջանքերով եւ նախաձեռնությամբ իրականություն է դարձել խաղահրապարակի կառուցումը, դեսպանը, անթաքույց ուրախությամբ նշեց, որ կազմակերպելու են միջոցառումներ, դասընթացներ, ստեղծելու են խմբակներ, որտեղ երիտասարդների հետ քննարկելու են քDSC07243աղաքացիական մասնակացության եւ առաջնորդության հարցեր:

Շնորհակաություն հայտնելով Սիսիանի համայնքի ղեկավարին, բոլոր սիսիանցիներին` այս գաղափարն իրականություն դարձնելուն աջակցելու համար, դեսպան Ռիչարդ Միլսը նշեց`«Ես մի բան եմ ուզում ձեզ ասել, բայց խոստացեք, որ ոչ մեկին չեք ասելու: Երեւանում մեկն ինձ ասաց, որ ամենախելացի եւ ամենալավ, լուսավոր երեխաներն ապրում են Սիսիանում: Ես ուզում եմ տեսնել, թե Հայաստանի ամենալավ, լուսավոր այս փոքրիկները ինչ կարող են անել այս նոր խաղահրապարակի հնարավորությունների օգտագործման շնորհիվ»:

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սոնի Լուն իր համար մեծ պատիվ համարեց Սիսիանում գտնվելը եւ խաղահրապարակի բացմանը ներկա լինելը: Խոսելով Խաղաղության կորպուսի կամավոր լինելու` դժվարությունների մասին, Սոն Լուն նշեց, որ Սիսիանում այդ դժվարությունները Քեյն այնքան հեշտ ու սահուն է հաղթահարել եւ այնքան է սիրել Սիսիանն ու սիսիանցիներին, որ որոշել է իր պայմանագիրը Սիսիանում երկարացնել եւս մեկ տարով: Ապա անդրադառնալով ԱՄՆ դեսպանի` Սիսիանի երեխաների մասին ասված խոսքին հավելեց, որ սիսիանցիները Հայաստանում իր տեսած ամենալավ մարդիկ են, եւ երեխաներին հորդորեց ապրել եւ մեծանալ Սիսիանում եւ այն դարձնել աշխարհի ամենալավ տեղը:

Սիսիանի եւ սիսիանցիների մասին ասված հիացական խոսքերին ավելացավ Քեյ Քեյսիի`  «Երեւանում ասում են, որ Սիսիանը հիմա Հայաստանի մարգարիտն է» հայերեն արտաբերած խոսքը:

Ի նշանավորումն օրվա` ԱՄՆ դեսպանը խաղահրապարակի մուտքի մոտ տնկեց եղեւնի` հավաստիացումով, որ կրկին սիրով կայցելի Սիսիան:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *