ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հավատարիմ մնալով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների եւ ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հիմք ունենալով 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ`
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար`
ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ
23 սեպտեմբերի 1991 թվական, քաղ. Երեւան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *