ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի մարզի «Սառնակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ռուսաց լեզու առարկայի ուսուցչի թափուր տեղի համար (շաբաթական 18 դասաժամ):

Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է 2 փուլով` գրավոր եւ բանավոր (հարցազրույց):
Մրցույթի գրավոր փուլում ստուգվում են մասնակցի առարկայական գիտելիքները ռուսաց լեզվից:
Տեստը (գրավոր) պարունակելու է 50 հարց:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

1. Դիմում հանձնաժողովի անունով` նշելով այն աշխատատեղի անունը, որին հավակնում է (ձեւ 1):
2. Բարձրագույն մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում` մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից:
3. Անձնագրի պատճենը:
4. Ինքնակենսագրություն (ձեւ 4):
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում):
6. Մեկ լուսանկար` 3-4 չափի:
7. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ:
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաեւ զինգրքույկ:

Փաստաթղթերն ընդունվում են «Սառնակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում մինչեւ սույն թվականի օգոստոսի 11-ը ներառյալ, ժամը` 16.00:

Մրցույթը տեղի կունենա 2011 թ.-ի օգոստոսի 15-ին, ժամը` 10:00-ին, Սառնակունքի միջնակարգ դպրոցում:

Հիմնական պարտականությունները.
աշխատել հանրակրթական միջնակարգ դպրոցի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով եւ ուսումնական պարտադիր ծրագրի պահանջներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093-07-40-68 հեռախոսահամարով, ժամը` 10:00-15:00-ն:

Դպրոցի տնօրեն`
Անուշավան Վարդանյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *