ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարվում է մրցույթ` Սյունիքի մարզի «Գորայքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու  (18 ժամ) եւ ինֆորմատիկա (6 ժամ),  «Սալվարդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի` ռուսաց լեզու եւ գրականություն (12 ժամ)  եւ Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի երաժշտության  ուսուցիչների թափուր տեղերի համար:
Վարձատրությունը` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) եւ հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1.հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձեւ 1),
2.բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հսատատող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ` վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք` աշխատանքային գրքույկից,
3.անձնագրի պատճենը,
4.ինքնակենսագրություն (ձեւ` 4),
5.թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6.մեկ լուսանկար` 3/4 չափի,
7.այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք,
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Գորայքի եւ Սալվարդի դպրոցներում  փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը` ներառյալ, ամեն օր, ժամը` 10.00-ից-15.00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Սիսիանի թիվ 5 դպրոցում` նոյեմբերի 12-ից մինչեւ դեկտ. 17-ը` ներառյալ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթները  տեղի կունենան` Սյունիքի մարզի Գորայքի միջն. եւ  Սալվարդի հիմնական դպրոցներում` դեկտեմբերի 14-ին  ժամը 10.00 -ին , Սիսիանի թիվ 5 հմ/դ-ում` դեկտեմբերի 22-ին ժամը 12.00-ին, հասցեն` ք. Սիսիան, Նար-Դոսի 1:
Տեղեկությունների համար զանգահարել` Գորայքի միջն դպրոց`  093-01-88-73,  Սալվարդի հմ/ դպրոց` 093-62-77-78 եւ Սիսիանի թիվ 5 հմ/դպրոց` (0283) 2-49-21, (094) 81-50-30  հեռախոսահամարներով:

Մրցութային հանձնաժողովներ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *