ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ Սյունիքի մարզի Շենաթաղի հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթն անցկացվում է «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության` 2010 թ.-ի մարտի 4-ի N  319 որոշման պահանջներին համապատասխան:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
ա) ՀՀ քաղաքացիությունը,
բ) Բարձրագույն կրթությունը,
գ) Ուսհաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
ա) Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
բ) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
գ) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
դ) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
ե) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում):
զ) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2012 թ.-ի նոյեմբերի 6-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը ներառյալ:
Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին, ժամը 12.00-ին` Շենաթաղի հիմնական դպրոցում :
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել`  077-34-09-00 հեռախոսահամարով:

Դպրոցի կառավարման խորհուրդ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *