ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Տորունիքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի (1.2-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին:

ՀՀ Սյունիքի մարզի Տորունիքի գյուղական համայնքի (այսուհետ` Համայնք) ղեկավարը հայտարարում է մրցույթ Համայնքի ղեկավարի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հետեւյալ համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տորունիքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար (ծածկագիր`1.2-1):
Մրցույթը կանցկացվի 2012 թ.-ի օգոստոսի 28-ին ժամը 12.00-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Սիսիանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության շենքում` ք. Սիսիան, Սիսական 41 հասցեում: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները եւ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիներ):
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները փաստաթղթերը իրենց ցանկությամբ Համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ` ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչություն են հանձնում անձամբ` ներկայացնելով անձնագիրը: Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ` արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ` դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժ. 9.00-ից-18.00-ն, բացի` շաբաթ եւ կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 25-ը, մինչեւ ժամը 18.00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները փաստաթղթեր հանձնելու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ` պաշտոնի անձնագրին եւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Համայնքի ղեկավարի աշխատակազմ (հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տորունիք, հեռ. 093928778), կամ` ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչություն (հասցե` ՀՀ ք. Կապան, Գ. Նժդեհի 1, հեռ. 0285-23550):

ՀՀ Սյունիքի մարզի Տորունիքի
գյուղական համայնքի ղեկավար`
Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *