ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ` Սյունիքի մարզի «Բռնակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի եւ պատմության ուսուցչի եւ «Շաղատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշխարհագրության ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր /հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան/ եւ հարցազրույց /մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ/:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1.հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /ձեւ 1/,
2.բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հսատատող ավարտական փաստաթուղթ /դիպլոմ/ կամ` վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք` աշխատանքային գրքույկից,
3.անձնագրի պատճենը,
4.ինքնակենսագրություն /ձեւ` 4/,
5.թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները /դրանց առկայության դեպքում/,
6.մեկ լուսանկար` 3/4 չափի,
7.այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք,
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 3-ից մինչեւ հոկտ. 8-ը` ներառյալ, ամեն օր, ժամը` 10.00-ից-15.00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթները տեղի կունենան հոկտեմբերի 12-ին ժամը` 12-ին Սյունիքի մարզի Բռնակոթի եւ Շաղատի միջնակարգ դպրոցներում:
Տեղեկությունների համար զանգահարել`
Բռնակոթի միջն դպրոց` 0283-6-21-34 եւ Շաղատի միջն. դպրոց` 0283-6-27-72 հեռախոսահամարներով:

Մրցութային հանձնաժողովներ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *