ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ` «Սյունիքի մարզի Շենաթաղի հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ի  պատմության, կենսաբանության, ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղերի  համար:
Վարձատրությունը` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) եւ հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

  1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձեւ` 1)․
  2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հսատատող ավարտական փաստաթուղթ դիպլոմ կամ` վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք` աշխատանքային գրքույկից,
  3. անձնագրի պատճենը,
  4. ինքնակենսագրություն (ձեւ` 4),
  5. թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
  6. մեկ լուսանկար` 3/4 չափի,
  7. այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 29-ը` ներառյալ, ամեն օր, ժամը` 10.00-ից-15.00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 4-ին ժամը 15.00-ին Շենաթաղի հիմնական դպրոցում:
Հասցեն՝ Սյունիքի մարզ, գյուղ Շենաթաղ:
Մանրամասների համար զանգահարել 093-01-97-31 հեռախոսահամարով:

Մրցութային հանձնաժողով

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *