ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Ախլաթյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի քիմիայի եւ կենսաբանության (1 մասնագետ) ուսուցչի թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր եւ բանավոր՝ ըստ ՀՀ ԳԿ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթն անցկացնելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձեւ 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճեն,
  4. Ինքնակենսագրություն (ձեւ 4)
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)
  6. Մեկ լուսանկար 3×4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ փետրվարի 12-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա փետրվարի 18-ին ժամը 14:00-ին Ախլաթյանի միջնակարգ դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել 093028598 հեռախոսահամարով:

Դպրոցի տնօրեն՝ Ջ. Հակոբյան
13.01.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *