ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այունիքի մարզի «Գորայքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ քիմիա-կենսաբանություն առարկաների ուսուցչի թափուր տեղի համար (շաբաթական 19 դասաժամ, քիմիա` 9, կենսաբ.` 10 դասաժամ):
Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է 2 փուլով` գրավոր եւ բանավոր (հարցազրույց):
Մրցույթի գրավոր փուլում ստուգվելու են մասնակցի առարկայական գիտելիքները քիմիայից եւ կենսաբանությունից:
Տեստը (գրավոր) պարունակելու է 60 հարց, որից` 30-ը` քիմիայից, 30-ը` կենսաբանությունից:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

  • Դիմում հանձնաժողովի անունով` նշելով այն աշխատատեղի անունը, որին հավակնում է (ձեւ 1),
  • Բարձրագույն մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում` մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից:
  • Անձնագրի պատճենը:
  • Ինքնակենսագրություն (ձեւ 4):
  • Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում):
  • Մեկ լուսանկար` 3-4 չափի:
  • Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ:
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաեւ զինգրքույկ:

Փաստաթղթերն ընդունվում են «Գորայքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում մինչեւ սույն թվականի հուլիսի 10-ը` ներառյալ, ժամը` 16:00:
Մրցույթը տեղի կունենա  2011 թ.-ի հուլիսի 14 -ին, ժ.-ը` 10:00-ին, Գորայքի միջն. դպրոցում:
Հիմնական պարտականությունները.
աշխատել հանրակրթական միջնակարգ դպրոցի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով եւ ուսումնական պարտադիր ծրագրի պահանջներով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` 093-01-88-73, կամ` 0283-6-23-48 հեռախոսահամարներով, ժամը 10:00-ից-15:00-ն:

Դպրոցի տնօրեն` Մարտուն Թադեւոսյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *