ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ

Դարպասի համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը մեզ հանձնեց համագյուղացի Դավիթ Սարգսյանի հասցեով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատարությունից ստացված այս շնորհակալական նամակը` ակնկալիքով, որ Սարգսյանների ուրախությունը կկիսի ոչ միայն ինքը:
Սիրով տպագրում ենք շնորհակալական այդ նամակը:
Հարգելի Սարգսյաններ, N զորամասի լավագույն զինվորների շարքում ծառայում է Ձեր որդի կրտսեր սերժանտ Ստեփան Սարգսյանը, որ կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել է ուսման գերազանցիկ եւ կարգապահ զինվոր:
Նա բարեխղճորեն կատարում է իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ:
Զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար: Ծառայողական իր պարտականությունները, ինչպես նաեւ հրամանատարության հանձնարարությունները կատարում է ժամանակին, բարեխղճորեն եւ անթերի: Նա հրամանատարներին օգնում է ստորաբաժանումում կանոնադրական կարգ ու կանոն հաստատելուն:
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` Ձեր որդուն հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար`
փոխգնդապետ Ա. Ա. ՑԱԿԱՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *