ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՏՈՒՆՆ Է ՀԱՅՈՒՆ…

Լեզվական, մշակութային բազմազանությանը եւ բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը նպաստելու նպատակով ՄԱԿ-ի տոնացույցում 1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փետրվարի 21-ը հայտարարվել է Մայրենի լեզվի միջազգային օր:
Մայրենի լեզվի տոնը մեր երկրում պետական մակարդակով նշվում է 2005 թվականից:

Թեպետ եւ յուրաքանչյուր ազգի լեզուն կրողի համար ամեն օրն է մայրենի լեզվի օր, բայց օրը տոնացուցային եւ օրացուցային դարձնելը վերստին առիթ ու հնարավորություն է ստեղծում բացել մայրենիի՝  հազարածալք ու հազարերանգ, հազարաթեւ գաղտնիքները եւ հասկանալ, թե որտեղից ենք գալիս:
Օրը Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում սկսվեց օրվա առթիվ միմյանց շնորհավորելով, իսկ մայրենիի ուսուցչուհիներ Նելլի Հովսեփյանը, Լիաննա Սահակյանն ու Գոհար vorotan21022014-4Հայրապետյանը իրենց դասարաններում (9-րդ, 5րդ, 7-րդ) մայրենիի հերթական դասաժամերը վերածեցին համեղական, մերթ՝ բիրտ  ու վայրի, մերթ՝ ճկուն ու արքայական, մերթ՝ խնկալույս, «հների մեջ ալեհեր, նորերի մեջ նոր ու ջահել» հայոց լեզվի շքահանդես-տոնի:
«Այսօրվա այս տոնը իմ սաների միջոցով եւ նրանց շնորհիվ ուզում եմ ձոնել մայրենիին եւ հավատալ, որ իսկապես հենց նրանց շնորհիվ մայրենին մշտապես բարձունքում կպահվի այնպես, ինչպես սուրբ հացն է միշտ գլխից վերեւ պահվում»,-ասաց Նելլի Հովսեփյանը:
Գոհար Հայրապետյանը օրը կրկնակի տոն համարեց, քանի որ այն տոն է դառնում թե ուսուցչի, թե աշակերտի համար, երբ յուրացվում է տրվածը, մատուցածը՝ դառնալով ամենամեծ հարստությունը:
Լիաննա Սահակյանը, մայրենին համեմատելով մոր եւ հայրենիքի հետ, աvorotan21022014-1սաց, որ հազիվ թե գտնվի մեկը, ով կկարողանա բացատրել, թե ինչու է սիրում իր մորը, հայրենիքը, լեզուն:
Իսկ աշակերտները հայոց լեզուն համարեցին աղոթք ու երդում, սիրո խոստովանություն, փառաբանեցին մեր քաղցրաբառ, մեր արտի ջուր, մեր սրտի հուր, մեր հոգու լար, մեծ Բայրոնի խոսքերով ասած՝ «աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզու հայերենը», որը նաեւ մեր «պետությունն է եղել»՝ պետականություն չունենալիս, մեր զենքն է եղել՝ եղեռնազարկ լինելիս, մեր տունն է եղել՝ անապաստան ու աստանդական լինելիս:
Նրանք նշեցին, որ ժամանակի դաժան աղորիքի մեջ շատ ազգեր ու ժողովուvorotan21022014-2րդներ են աղացվել-վերացել, բայց Մեսրոպատառ հայոց լեզվի շնորհիվ է, որ մենք եկել-հասել ենք այսօրվան:
Աշակերտների հնչեցրած բանաստեղծություն-
ներում մայրենին մերթ բուրում էր որպես վարդավառի ծաղիկ, մերթ՝ գերում որպես «Մատյան ողբերգության», մերթ՝ հնչում որպես ծիրանի փող, մերթ՝ որոտում որպես ժամանակի երկինքները կտրած աստղալույս:
Հնչեցին հանրահայտ մարդկանց խոսքերը հայոցvorotan21022014-3 արքայական, ոսկեղենիկ ու վսեմաշուք լեզվի մասին:
Մայրենիի տոնը, անշուշտ, պիտի առիթ դառնար խոսել նաեւ այն «բարբարոս» վերաբերմունքի մասին, որ այսօր կատարվում է հայոց լեզվի հանդեպ՝ փողոցում, հեռուստաալիքներով, հումորային կոչվող հաղորդումներով:
Անդրադառնալով խնդրին՝  Նելլի Հովսեփյանն ասաց՝ «Խոսեք այն գեղեցիկ լեզվով, ինչ ավանդել են մեր նախնիները, խոսեք գրական եւ մաքուր հայերենով», ապա  հավելեց, որ գրական խոսելը ոչ թե ամոթ է, այլ՝ պարտավորություն, քանի որ այսքան գեղեցիկ լեզուն աղավաղելով՝ մենք աղավաղում ենք մեր միտքը, մեր հոգին, մեր մտածողությունը եւ ազգային նկարագիրը:
Մայրենիի տոնը զուգադիպեց նաեւ 7-րդ դասարանում Համո Սահյանի թեմայի ամփոփմանը, ու այս անգամ էլ հոսեց Սահյանակերտ, Սահյանական հայերենը՝ ապուպապոտ, ծիրկաթինոտ, շարականաշուք…
«Եթե ձեր այսօրվա հնչեցրածի մի փոքր մասն անգամ ձեզ հետ տանեք, դուք հարուստ եք  հոգեպես»,-ասաց Գոհար Հայրապետյանը:
Մայրենիի տոնը մեկ օրվա մեջ ամփոփելը, իհարկե, անհնարին է, բայց այն վերստին արժեւորելու ու վերաիմաստավորելու կարիքը կա, քանի որ մայրենիից կտրված եւ օտարված մարդը նման է անարմատ ծառի եւ անհող հատիկի…

«ՈՐՈՏԱՆ»
21.02.2014

2 մեկնաբանություն ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՏՈՒՆՆ Է ՀԱՅՈՒՆ… հոդվածին

  1. Արմեն says:

    Ազգն ունի հոգի, և դա իր լեզուն է: /Մ. Նալբանդյան/
    Լիարժեք կյանքով ապրելու համար մայրենին պետք է իմանալ լավապես, խորապես, կատարելապես: /Ստ. Զորյան/

  2. Բալյան Իսկուհի says:

    Մայրենի լեզվին գերազանց տիրապետելը ամեն հայի պարքտն է:Բոլոր հայկական կրթօջախներում աշխատող հայ ուսուցիչները պարտավոր են իրենց աշակերտներին միայն ու միայն գրական հայերենը սովորեցնեն:Կարծում են` միայն այդպես հայը հայ կմնա:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *