ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՐԹՈՒՐ, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ

10410392_281658562024103_7803428112233859886_n

Ստեղծման ժամանակներից` 1989 թվականից ի վեր «Սիսական» հայրենակցական միությունը, գործելով Երեւանում, կանգնած է եղել հայրենակիցների կողքին: Արցախյան պատերազմի տարիներին եւ դրանից հետո էլ ծավալել է իր ակտիվ, հայրենանվեր գործունեությունը միության երկարամյա, երջանկահիշատակ նախագահ Ժորա Խուրշուդյանի անմնացորդ նվիրումով: Հայրենակացական միության ավանդույթները չեն խախտվել, եւ այն հիմա էլ շարունակում է մնալ Սիսիանի, երեւանաբնակ սիսիանցիների եւ Սիսիանին նվիրված մարդկանց կապող օղակը:

«Սիսական» հայրենակցական միությունը բարի եւ ջերմ գործընկերային հարաբերություններ ստեղծեց Սիսիանի երիտասարդ քաղաքապետ Արթուր Սարգսյանի հետ: Համատեղ իրականացան մի շարք միջոցառումներ, համայնքապետը «Հայրենիք» կինոթատրոնում, որտեղ տեղակայված է միության գրասենյակը, ներկա գտնվեց միության նոր կազմ եւ նախագահ ընտրելու նիստին, կազմակերպեց սիսիանցի ուսանողուհիների մարտիության տոնը, արձագանքեց միության նախաձեռնած`Համո Սահյանին նվիրված «Տոհմականչ» միջոցառմանը եւ միության անդամների հետ միասին Սիսիանում ծաղիկներ դրեց Սահյանի արձանին: Նպատակներ շատ ունենք, եւ դրանք կարող ենք իրականություն դարձնել մեր ուժերը միավորելով:

«Սիսական» հայրենակցական միությունը հետեւում է Սիսիանում ծավալվող բոլոր իրադարձություններին եւ միավորված համայնքի ղեկավարի ընտրության պայքարում իր աջակցությունը հայտնում երիտասարդ, եռանդուն, նախաձեռնող ու պատրաստակամ Արթուր Սարգսյանին, համոզված, որ նա նույն նվիրումով, նույն եռանդով եւ նույն սիրով շարունակելու է այն բարեփոխիչ գործընթացը, որի սկիզբն արդեն դրել է:

Հաջողություն քեզ, հարգարժան Արթուր Սարգսյան, մենք քեզ հետ ենք:

«Սիսական» ՀՀՄ նախագահ` Ֆելիքս Պողոսյան

Հոդվածը տրամադրել է Սիսիանի համայնքի ղեկավարի  թեկնածու Արթուր Սարգսյանի նախընտրական շտաբը:

 

 

1,014 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *