ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ

Սուրեն  ԽԱՉԱՏՐՅԱՆ  Սյունիքի մարզպետ

Սիրելի հայրենակիցներ,
Այլեւս անժխտելի է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրի քաղաքական համակարգում գրավել է ուրույն, արժանավոր ու ամուր տեղ եւ իր ծանրակշիռ ներդրումն է բերում Հայաստան երկրի զարգացման, հարատեւման ու ազգային խնդիրների լուծման գործին: Կուսակցությունն արդեն ազգանպաստ հետք է թողել եւ դեռ կթողնի մեր  ժողովրդի պատմության մեջ: Այսուհետ Հայ ժողովրդի պատմության էջերում  Հայաստանի Հանրապետական կուսակցություն բառակապակցությունը կհամադրվի ու կզուգորդվի հայրենասիրության, ազգային արժանապատվության, քաղաքական խնդիրների քաղաքակիրթ եւ բարեհաջող լուծման գործընթացների հետ:
Տարեցտարի ավելի համոզիչ է դառնում մեր ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը, որոշակիանում եւ ավելանում են մեր հաջողությունները: Եթե հետադարձ հայացք ձգենք մեր անցած ուղու վրա, կտեսնենք, որ զգալի են մեր ձեռքբերումները եւ անուրանալի են մեր ծառայությունները ժողովրդի հանդեպ:
Հանրապետությունում եւ արդեն նաեւ կուսակցությունների միջազգային բեմահարթակի վրա ՀՀԿ-ն նպաստել է քաղաքական մշակույթի ձեւավորմանը: Պահպանելով մեր հավատամքը ազգային գաղափարախոսությանը եւ ազգային պետական շահերին, գաղափարական պայքարի ժամանակ մենք միշտ էլ պահպանել ենք լավ հարաբերություններ այլ կուսակցությունների ու քաղաքական ուժերի հետ:
Հանրապետական, մարզային եւ համայնքային մակարդակներում մենք ստանձնել ենք իշխանության մեջ պատասխանատվություն եւ, կարծում եմ, պատվով ենք կատարում մեզ վրա դրված պարտականությունները:
Ես վստահ եմ, որ  Նժդեհյան գաղափարախոսության ջահակիր սյունեցին, ով 2007 եւ 2008 թվականներին վստահության ծանրակշիռ քվե տվեց Հանրապետականին ու նրա առաջնորդին, հավատում է մեզ, մեր  հաղթանակներին, համոզված է, որ երկրի վերջին տարիների զարգացման քաղաքական ուղին պետք է պաշտպանվի ու շարունակվի եւ հավատում է, որ 21-րդ դարը մերն է լինելու:
Ուրեմն` հավատանք ու հանուն այդ հավատքի ու հանուն մեր վաղվա օրվա մեր վստահության քվեն վերստին տանք Հանրապետականին ու վստահ լինենք, որ` միասին կառուցելու ենք մեր երազած Հայաստանը:
Պաշտպանենք նաեւ կուսակցության քաղաքական որոշումը` վստահելով երիտասարդ հանրապետական Հայկ Գրիգորյանին:
Հավատանք, որ փոխենք:

Համարի նյութերը եւ լուսանկարները
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *