ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ` Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց»  ՊՈԱԿ-ի  դասվարի (0,25 դրույք ) ուսուցչի թափուր տեղի համար:
Վարձատրությունը` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) եւ հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1.հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձեւ` 1)․
2.բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հսատատող ավարտական փաստաթուղթ դիպլոմ կամ` վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք` աշխատանքային գրքույկից,
3.անձնագրի պատճենը,
4.ինքնակենսագրություն (ձեւ` 4),
5.թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները դրանց առկայության դեպքում¤,
6.մեկ լուսանկար` 3/4 չափի,
7.այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք,
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են  սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը` ներառյալ, ամեն օր, ժամը` 10.00-ից-15.00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-ին Վաղատինի հիմնական դպրոցում:
Մանրամասների համար զանգահարել 093-01-29-81 հեռախոսահամարով:

Մրցութային հանձնաժաղով
06,09,2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *