Հերոսներն անմահ են. Հայրենասիրական միջոցառում «Նարեկացի» արվեստի միությունում

23439536_1685078641555613_1806440978_n

Մեր երկրում, ինչպես նաև սփյուռքում, սկսած ապրիլի 2-ից, երբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սրվեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, եւ մեր տղաների թանկ կյանքի գնով կասեցվեց այն, կազմակերպվում են տարաբնույթ քննարկումներ, հանդիպումներ մտավորականների, քաղաքագետների հետ, ովքեր մատնանշում են հարեւան երկրի ագրեսիան` աշխարհին ապացուցելով, թե ինչպիսի ագրեսոր ու վայրագ պետություն է այն: Նոյեմբերի 8-ին այսպիսի մի յուրահատուկ միջոցառման ականատեսը եղանք «Նարեկացի» արվեստի միությունում, որտեղ հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ ու մշակութային գործիչներ՝ մասնակցելու «Հերոսներն անմահ են«» խորագրով հերթական միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հաղթանակներին: Միջոցառումն իրականացվեց «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախաձեռնությամբ, որի կազմակերպիչն էր Մանուշակ Ստեփանյանը: Բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը, ով, ողջունելով բոլորին, նշեց, որ սա շատ ինքնատիպ, ավանդական արարողություն է՝ տեղ հատկացնելով հոգևոր-բարոյական երևույթներին, նպաստելով հայ ժողովրդի անկախության պահպանմանը։ Այնուհետեւ միջոցառման կազմակերպիչ «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանը խոսեց հայ ժողովրդի հերոսական ու հաղթական անցյալի մասին, նշեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի՝ ներկայիս սերնդին ծանոթացնելու մեր հերոս ու քաջազուն մարտիկներին ու զինվորականներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին զոհաբերելով ամեն ինչ հանուն հայրենիքի, ապա շնորհակալություն հայտնեց բոլորին միջոցառմանը մասնակցելու համար։

Ելույթներով հանդես եկան նաև մանկագիր գրող, մահապարտ Հայրապետ Օհանյանի կինը՝ Հայկուշ Օհանյանը, Արցախի Հանրապետության Ազգային հերոս, Շուշիի ազատագրման զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոս23476747_1685078648222279_336238767_nյանը, 1-ին գնդի հրամանատար գեներալ Չիբուխչյանը, Ազատամարտիկ կանանց նախագահ Աիդա Սերոբյանը, Գուսան Հայկազունը, երգիչ- երգահան Արսեն Համբարյանը, ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի որդի Սուրեն Ոսկանյանը: Վերջինիս շնորհիվ է, որ ուսումնասիրվում ու թարմացվում են մեր օրերի հերոսների տվյալներն ու լուսանկարները։ Երեկոյի երկրորդ մասի ժամանակ ներկայացվեց 18 ամյա Ինգա Քալանթարյանի «Հավերժի  ճամփորդ» գիրքը՝ նվիրված հանուն հայրենիքի նահատակված եւ սահմանն անառիկ պահող հայորդիներին: Հեղինակն այն գրել է 16 տարեկանում։ Երեկոն եզրափակվեց գեղարվեստական մասով, որի ժամանակ պատվոգրեր շնորհվեցին հայրենանվեր զոհված ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի որդի Սուրենին, ով ուսումնասիրում է ինչպես ապրիլյան հերոսամարտի, այնպես էլ արցախյան գոյամարտի հայորդիների անձնական տվյալները՝ ջանք չխնայելով դրանց հրատարակման համար, ինչպես նաև մեր օրյա հերոսներ Գեորգի Միրզոյանին, Շանթ Ղազարյանին, Ինգա Քալանթարյանին ու բարերար Ստելլա Դավթյան-Կիրակոսյանին։ Բանախոսական հատվածն ավարտվեց Ինգա Քալանթարյանի շնորհակալական ելույթով։ Միջոցառման ընթացքում տիրում էր պահանջատիրական, հայրենանվեր ու անմիջական մթնոլորտ, կարծես ամբողջ ազգը ոտքի կանգնած մի նոր հրամանի սպասելիս լիներ՝ հարձակվելու ու ջախջախելու դարավոր թշնամուն։ Միջոցառմանը ներկա էին զոհված ազատամարտիկների ծնողներ, նրանց ընտանիքի անդամներ, ընկերներ, Շուշիի ազատագրման գործողության զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոյանը եւ այլք։

Միջոցառման ընթացքում հնչեցին տարբեր երաժշտական կատարումներ, ինչպես նաև ներկայացվեցին Հայաստանի հաղթանակների և հերոս զինվորների մասին պատմող տեսաֆիլմեր: Վերջում Մանուշակ Ստեփանյանը նշեց, որ նմանատիպ միջոցառում կազմակերպվելու է դեկտեմբերի 18-ին՝ «Հերոսներն անմահ են խորագրով»։ Հիրավի՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Փառք բոլոր նահատակ հայորդիներին։

Գարիկ Ավետիսյան, Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի

 

691 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *