ՀԵՐՔՈՒՄ

Ս.թ. հունվարի 16-ի Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նորընտիր պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ելույթում հնչեցրել է հետևյալ նկատառումները. «…Կամայական մոտեցումներով են աշխատում շատ ռեկտորներ, հիշենք Գորիսի պետական համալսարանի խնդիրը, որ շատ ամբիոնների վարիչներ աշխատանքից ազատվեցին զուտ նրա համար, որ իրենց իրավունք են վերապահել կառավարման հետ կապված խնդիրներ բարձրացնել: Նրանցից շատերը դատական կարգով վերականգնվում են, սակայն չեն ուզում գնալ և աշխատել նույն համակարգում, նույն ձևով»:
ԳՊՀ ղեկավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ազգային ժողովում Գորիսի պետական համալսարանի վերաբերյալ Սրբուհի Գրիգորյանի ելույթն  ապատեղեկատվություն է` հիմնված կեղծ լուրերի վրա:
ԳՊՀ ղեկավարությունն իր խոր մտահոգությունն է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության կառավարման կարևոր հարթակում Սյունիքի մարզը ներկայացնող պատգամավորը (որն, ի դեպ, ԳՊՀ հեռակա ուսուցման բաժնի շրջանավարտ է) կարող է իրեն թույլ տալ պրովակացիա հնչեցնել՝ փորձելով միտումնավոր 49841076_2199387096747215_2890791961218777088_n-e1547663740647և ուղղորդված կերպով վարկաբեկել համալսարանի հեղինակությունը:
ԳՊՀ-ի որևէ ամբիոնի վարիչ աշխատանքից չի ազատվել և դատական կարգով չի վերականգնվել: Միայն մեկ ամբիոնի վարիչ ազատվել է համալսարանից ի՛ր դիմումի համաձայն, իսկ նրա կողմից համալսարանի դեմ ներկայացված գլխավոր հայցապահանջը դատարանը չի բավարարել: Իր տեսադաշտում անուղղակի հայտնված հարցերը շահարկելուց առաջ նորընտիր պատգամավորը, իբրև Սյունիքի մարզի խնդիրներով մտահոգ քաղաքական գործիչ ու նախկին լրագրող, պարտավոր էր նախ օբյեկտիվորեն ուսումնասիրել դրանք կամ, ինչպես էթիկայի նորմերն են պահանջում, հարցում ուղարկել ԳՊՀ՝ պաշտոնական տեղեկատվություն ստանալու խնդրանքով):
Հարգարժան Սրբուհի Գրիգորյանին հորդորում ենք հանիրավի ցեխ չշպրտել կրթօջախի հասցեին և գոնե Ազգային ժողովի բարձր ամբիոնից Գորիսի պետհամալսարանի մասին խոսել փաստերով՝ նախապես իրազեկվելով համալսարանի ներքին աշխատանքային գործունեությանը, առկա բարեփոխումներին ու գիտակրթական զգալի ձեռքբերումներին:

ԳՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *