ՀԵՔԻԱԹՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԸ` ԿՈՂՔ ԿՈՂՔԻ…

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը Սիսիանի տարածաշրջանի Հացավան, Բնունիս, Սալվարդ եւ Թասիկ համայնքներում իրականացրել է «Արդյունավետ ծնողավարություն` ուղղված մանկահասակ երեխաների զարգացմանը» ծրագիրը, որի նպատակը փոքր համայնքներում 0-3 տարեկան երեխաների ընտանիքների համար վաղ տարիքի երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող արդյունավետ ծնողավարության վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների ձեւավորմանը նպաստելն է:

Ծրագիրը 2 տարի տեւողությամբ գործել է նաեւ Սյունիքի մարզի եւս 4 համայնքում, որի շրջանակներում վերապատրաստել է 24 մասնագետ, ներգրավել 0-3 տարեկան 60 երեխա եւ 125 ծնող ու ընտանքի այլ անդամ:

Նշված համայնքների դպրոցներում եւ համայնքային կենտրոններում հատկացվել է խմբասենյակ, վերանորոգվել, կահավորվել, ապահովվել անհրաժեշտ նյութերով եւ գույքով, գրականությամբ, խաղալիքներով, ժամանցի եւ ուսուցողական այլ պարագաներով:

Հացավանի միջնակարգ դպրոցում, որտեղ տեղաDSC07149կայված են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ստեղծված նախակրթարանը եւ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ձեւավորված արդյունավետ ծնողավարության կենտրոնը, տեղի ունեցավ ծրագրի ընթացքում կատարված աշխատանքների ցուցադրման, արդյունքների ամփոփման հանդիսությունը, որին ներկա էր նաեւ ծրագրի համակարգող Աշխեն Գյուրջյանը, ով իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքի եւ արդյունքների մասին:

Համայնքներին այդօրինակ աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալություն հայտնեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը` ափսոսանք հայտնելով միայն ծրագրի ժամկետներն ավարտվելու վերաբերյալ, բայց հավաստիացրեց, որ, ի կատարումն իր նախընտրական խոստումների, համայնքային իշխանությունը ամեն ինչ կանի ոչ միայն պահպանելու, այլեւ` շարունակելու ստեղծված լավագույնը, եւ տեղեկացրեց, որ նշված համայնքներում ոչ միայն կպահպանվեն 25674208_1225898574221409_194593564_nայդ կենտրոնները, այլեւ` յուրաքանչյուր կենտրոն կապահովվի մեկ հաստիքով, իսկ երեխաների թիվը աճելու եւ կենտրոններն ընդլայնվելու դեպքում կավելանա նաեւ հաստիքների թիվը:

Կենտրոնի ստեղծումը, նրա գործունեությունն ու հետագա պահպանումը Հացավանի համայնքի ղեկավարի` իր իննամյա աշխատանքի լավագույն ձեռքբերումներից մեկը համարեց Հացավանի կառավարման ներկայացուցիչ Շուշան Մարգարյանը, ապա հյուրերին եւ ներկաներին ծանոթացրեց բոլոր այն աշխատանքներին, որ կատարվել է այս երկու տարիների ընթացքում:

Օգտվելով տոնական առիթից, Սիսիանի համայնքի ղեկավարը անակնկալներ մատուցեց հանդիսությանը ներկա փոքրիկներին: Ձմեռ պապն ու հեքիաթի սիրված հերոսները Ամանորի նվերներ բաժանեցին կենտրոնի երեխաներին եւ Հացավանի դպրոցի տարրական դասարանների աշակերտներին:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *