ՀԶՈՐ ԲԱՆԱԿ ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ

Այս օրերին դպրոցներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում՝ նվիրված հայոց բանակին, հայ զինվորին: Ու ապագա զինվորը աշակերտական նստարանից է ձեւավորվում, հայոց պատմության հերոսական էջերի իրազեկվածությունից, իսկ ողբերգական էջերը պայմանավորում ազգային բանակ եւ պետականություն չունենալուվ:

Այս խորհրդով եւ այս գիտակցումով էլ բանակին նվիրված դպրոցական միջոցառում էին կազմակերպել նաեւ Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում:

Ինքնին՝ բանակին, զինվորին, հայրենիքին նվիDSC00828րված միջոցառումները ոգեշունչ են ու սրտագեր, հաղթերթ ու տոնական, խրոխտ ու ոգեկոչ, որն այս անգամ էլ կարողացան մեծ պատասխանատվությամբ իրենց ուսերին կրել դպրոցի աշակերտները:

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղերձը հնչեցրեց դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Խաժակ Գեւորգյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորանքի խոսքը՝ N զորամասի համալրման բաժանմունքի ավագ սպա, լեյտենանտ Արթուր Խուդավերդյանը:DSC00824

Օրվա խորհուրդի եւ ազգային բանակի դերի մասին իր մտորումները կիսեց դպրոցի պատմության ուսուցչուհի Աիդա Առաքելյանը՝ մասնավորաբար կարեւորելով բանակի եւ թիկունքի՝ ներդաշնակ համակեցությունը, միմյանցով զորավիգ եւ միյանց ապավեն լինելը:

Կարեւորելով զինվորի, բանակի դերը մեր պետականաշինության, մեր խաղաղության եւ սահմանների պաշտպանության գործում՝ դպրոցի տնօրեն Գոհար Հայրապետյանը մասնավորաբար նշեց, որ մեզամնից յուրաքանչյուրը իր գործի զինվորն է, քանի որ թե դպրոցը, թե մշակույթը, թե բանակն ու հավատքը միայն դրանց զինվորագրված նվիրյալներով է ապրում եւ հարատեւում:

Հնչած հայրենասիրական երգերն ու բանակին նվիրված քայլերգերը, հայրենաշունչ բանաստեղծությունները ամբողջացրին օրվա՝ տոնական տրամադրությունները:

«ՈՐՈՏԱՆ»

28.01.2015

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *