ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Սիսիանի (Նոր բակ) «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերությունն ավարտեց Լորի եւ Սառնակունքի միջնակարգ դպրոցների` այս տարվա համար նախատեսված հիմնանորոգման աշխատանքները: Երկու դեպքում էլ ֆինանսավորումը կատարվել է պետական բյուջեով` անճանաչելիորեն փոխելով դպրոցների տեսքը: Իրականացվել  է ավելի քան 121 միլիոն դրամի հիմնանորոգման աշխատանք:
Այս դպրոցներում հիմնանորոգման աշխտանքներն ավարտելուց հետո ընկերությունը, դարձյալ պետբյուջեի ֆինանսավորմամբ, սկսել է Անգեղակոթի միջնակարգ1-77 դպրոցի հիմնանորոգումը: Ընկերության տնօրեն Սամսոն Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 381 միլիոն դրամ է, որից այս տարվա համար նախատեսված է 14,5 միլիոն դրամի աշխատանք:
Կարեւոր է այն հանգամանքը, որ դպրոցը պետության ուշադրության կենտրոնում է` ակնկալելով լավ կրթօջախում լավ կրթություն, ինչը տնտեսության զարգացման հիմնական երաշխիքներից է:

Լուսանկարում`
Լորի դպրոցի դահլիճի տեսքը  վերանորոգումից առաջ եւ հետո

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *