ՀՀ ԱՌԱՋԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲԱՑՄԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

2013թ. հուլիս ամսից անսովոր եռուզեռ էր տիրում Սիսիանում, պայքարում էինք նվաճելու 2014թ. ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը լինելու տիտղոսի համար, պայքարեցինք և հաղթեցինք, հաղթեց ոչ միայ Սիսիան քաղաքը, այլ նաև Սիսիանի շրջանը, Սյունիքը և վերջապես Հայաստանի Հանրապետությունը:

Այս ամբողջ ընթացքում շատերը թերահավատորեն, շատերը սրտի տրոփյունով սպասում էին վաղուց խոստացված մայրաքաղաքի բացման արարողությանը, խորհրդանշական բանալիների հանձմանը: Սպասեցինք շատ երկար, սակայն մեր սպասումը արդարացված էր: 2014թ. մարտի 18-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տանը կայացավ այդքան սպասված միջոցառումը, միջոցառում, որ դեռ շատ երկար կհիշվի Սիսիանում, միջոցառում, որ դարակազմիկ նշանակություն ունեցավ Սիսիանի համար, Սիսիանը մտավvorotan21032014-6 պատմության էջեր ոչ միայն իր կռվողների անկոտրում ոգով, այլ նաև 2014թ. ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղքի կոչումով, ի դեպ, այդ կոչումը մենք դեռ էլի հնարավորություն կունենանք վերանվաճել:
Միջոցառումը կայացավ բարձր մակարդակով, և կարող եմ ինձ թույլ տալ և ասել, որ փառահեղ միջոցառում էր, գուցէ և երևանյան հյուրերի համար սովորական միջոցառումների շարքից էր, բայց իմ Սիսիանի համար այն եզակի էր, բայց և հյուրերը կփաստեն, որ ուրիշ ոչ մի տեղ այդքան կրակ աչքերում չեն տեսել, այդքան խանդավառություն: Եվ հենց այդ կայծը պատչառ դարձավ, որ հյուրերը հաստատ մնան իրենց որոշման մեջ, որ Սիսիանը իսկապես արձանի էր դառնալ Եիրտասարդական մայրաքաղքի առաջին տիտղոսակիրը: Այդ մասին էր փաստում նաև սիսիանցիների համար արդեն շատ սիրելի դարձած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի, Սյունիքի հարգարժան մարզպետ Վահե Հակոբյանի, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, Սիսիանի vorotan21032014-7քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ելույթները: Լսվեցին շատ խոստումներ, սակայն այս անգամ մենք թերահավատորեն չենք լսում, մենք հավատում ենք մեր քաղաքի բարեկարգ ապագային, մեր զբաղված երիտասարդությանը և վերջապես մենք մեր ուժերին ենք հավաում:
Սիսիանում բացի հույսից ծնվեց նաև մի անզուգական հիմն, ձոներգ նվիրված Սիսիանիս, խոսք և երժշտությունը Ռոբերտ Ամիրխանյանի, հանճար, որը շատ սիրեց մեր քաղաքը, իսկ մենք դարերով շնորհակալ կլինենք նրան, և տեղին կլիներ նրան շնորհվեր Սիսիանի պատվավոր քաղաքացու կոչումը:
Իսկ հիմա շնորհակալություններս հայտնեմ, բոլորն նրանց, առանց որոնց ջանքերի չեր կայանա տվյալ միջոցառումը` Սլավիկ Դադաշյան, Վահե Հակոբյան, Արսեն Քարամյան, Արմեն Պապյան, Արմեն Գևորգյան, Դավիթ Հայրապետյան, Սիսիանի մշակույթի տան աշխատակազմ, Սիսիանի ժողգործիքների խումբ, Սիսիանի պարի դպրոց,Ռոբերտ Ամիրխանյան, “ԿԱՄՔ” ԵՀԿ և այլն, և թող ներող լինեն բոլոր նրանք, ում ամունը չի նշվել:
Շնորհավոր կոչումդ իմ Սիսիան………..

Մարիամ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
21.03.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *