ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՆՈՐԱՅՐ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ


Ծնվել է 1955թ. Սիսիանի Բորիսովկա գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Բազարչայի դպրոցում: Ունի իրավաբանի եւ շինարար-ինժեների մասնագիտություններ: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներա-շինարարական ֆակուլտետը: Ընդունվել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտ եւ ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է Նովոսիբիրսկ քաղաքում:
Սիսիանի ճանապարհային շինարարության եւ շահագործման վարչությունում աշխատել է որպես գլխավոր ինժեներ:
Եղել է ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար, կուս. շրջկոմի բաժնի վարիչ, շուրջ տասը տարի` Սիսիանի քաղխորհրդի նախագահ:
Աշխատել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի իրավաբանական բաժնի վարիչ, 1997-1998 թթ.-ին` տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ: Միաժամանակ դասախոսել է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի իրավագիտական բաժնում:
1999թ. սեպտեմբերին «ՀՀ Սահմանադրությունը եւ տեղական ինքնակառավարման ձեւավորման ու զարգացման հիմնահարցերը» թեմայով պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հեղինակ է գիտական մի շարք հոդվածների, արդարադատության 1-ին դասի խորհրդական է:
1999-2004 թթ. եղել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալ:
2004-2007 թթ.-ին` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ:
2007-2009 թթ.-ին` ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի պետ:
2009-2012 թթ.-ին` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ:
Ամուսնացած է, ունի 3 որդի:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *