ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔ

Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզ  ժամանած երկրի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին կանգառը Սիսիան քաղաքում էր: Այստեղ նախագահն այցելել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալեքսանդր Շլեպովի, Արմեն Գալստյանի և Սիմակ Գյանջումյանի նախաձեռնությամբ Սիսիանում բացված «Ավալ-Թրեիդ» ընկերություն, որը 2013թ-ի ապրիլից զբաղվում է տրիկոտաժի արտադրատեսակների արտադրությամբ: Ընկերությունում աշխատում է 90 աշխատակից, որից 77-ը կին է, իսկ այստեղ պատրաստված արտադրատեսակներն ամբողջովին արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն:
Ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտահանման շուկան՝ ավելացնելով արտադրական հզորությունները: Կավելանա նաեւ աշխատատեղերի թիվը՝ հասնելով 120-ի:

26.09.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *