ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՍԻԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև Սիսիանում տեղակայված զինվորական կլինիկական հոսպիտալ: Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էր ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Սեյրան Օհանյանը ծանոթացավ հոսպիտալային իրավիճակին, հիվանդների բուժման և սնվելու կարգին, զրուցեց հոսպիտալում ստացիոնար բուժման ենթարկվող զինծառայողների հետ, բուժանձնակազմին տվեց համապատասխան ցուցումներ: Այցի ընթացում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև շենքի որոշ հատվածի վերանորոգման վերաբերյալ:

Աղբյուրը`
Արծրուն Հովհաննիսյան
Facebook.com
www.yerevannews.am

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *