ՀՈԲԵԼՅԱՆ. ՀՈՎԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ – 60

Ընդգծված խստապահանջություն, անափ խոհեմություն, աշխարհաչափ հոգատարություն եւ ոչ միայն… Լավ մարդ, որ հատուկ լրջմտությամբ, նպատակասլացությամբ կյանքի է կոչում ամեն միտք ու հղացում՝ կապված դպրոցաշինության, ուսումնական գործընթացը միշտ վերին բարձունքում փայփայելու ու պահելու հետ: Սիսիանի հ. 5 հիմնական դպրոցի տնօրեն պարոն Հ. Ալեքսանյանն իր բեղուն աշխատանքային եւ ստեղծագործական գործունեության ընթացքում դարձել է աշխատակազմի հարգված ղեկավարը, ընկերն ու բարեկամը, աշակերտների խորհրդատուն եւ օրինակելի ուղենիշը: Խաչքար-ցայտաղբյուրի հարգն իմացող, թումանյանական իմաստնությունն ու բակունցյան գեղագիտությունը արժեւորող, Կոմիտասի հայ տեսակի գնահատումը կարեւորող մարդը չի կարող չդառնալ օրինակ, ում ուսանելով՝ կարելի է անվերջ սովորել: Աշխատանքային կարգապահությունը եւ նվիրվածությունը հարգող ղեկավարն ու մանկավարժը երեք հրաշալի երեխաների հայր է, բարեհոգի պապիկ: Շնորհավոր Ձեր ծննդյան 60 եւ աշխատանքային ու մանկավարժական գործունեության 35-ամյա հոբելյանը, հարգարժա՛ն պարոն Ալեքսանյան: Տարիները Ձեր վաստակի օղակ-օղակ շղթան են դարձել՝ միմյանց կապելով արարումի, ստեղծման ու կառուցելու ոգին ու ջիղը: Տարիների շղթայում Ձեր ձեռքբերումները, հոգում ամբարած իղձ ու նպատակները այս տարի թող լավագույն նվերները լինեն: Ստեղծագործական եւ աշխատանքային՝ դեպի բարձունք տանող ճանապարհները թող լուսավառվեն աստվածահաճ օրհնությամբ: Ձեզ՝ անսպառ ուժ ու կորով, երկար տարիների առողջ կյանք, արեւշատություն: Ձեր բարին ու խոհեմությունը՝ մեզ, մեր սերն ու խոնարհումը՝ Ձեզ:

Ջերմ սիրով ու հարգանքով՝ Սիսիանի հ. 5 հիմնական դպրոցի աշխատակազմ

 

Մեկ Արձագանքման ՀՈԲԵԼՅԱՆ. ՀՈՎԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ – 60 համար

  1. Բալյան Իսկուհի says:

    Ես հպարտ եմ, որ աշխատում եմ նման ղեկավարի հետ:Նրա շնորհիվ այսօր ունենք հարուստ միջոցներով և աշխատանքային բարենպաստ պայմաններով դպրոց:Մեզ համար մեծ պարծանք է պրն. Ալեքսանյանի հետ աշխատելը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *