ՀՈԲԵԼՅԱՆ

Սիսիանի թիվ 5 միջն. դպրոցի կոլեկտիվը շնորհավորում է տնօրեն Հովիկ Ալեքսանյանին ծննդյան 50 եւ մանկավարժական գործունեության 25 ամյակի առթիվ:

Գարունները Ձեր ժպիտի նման են ծաղկում, ու պտղատու բարերը Ձեր վաստակին են նման: Անցնում են տարիները, եւ շողում է այգին ծաղկուն հմայքով. հույսն ու հավատն են ջուրը, իսկ ջրվորի բահը միշտ փայլուն է. հանկարծ մի ծառ անջուր չմնա: Այսպես օղակ-օղակ տարիները վաստակի շղթա են դառնում` մեկմեկու կապելով արարումների ամպրոպները: Իսկ անձրեւները խախաղ ու մանրակաթիլ չեն. թափվում են նրանք շռինդով, ցրում բոլոր մութ ամպերը, իսկ հողի ակոսները լցնում կենարար ջրով: Հետո արեւն է փայլում խախաղ երկնքում, որ խոստանում է անքույթ գիշերների պայծառ աստղազարդում:
Այսպես բոլոր վայրկյանները դառնում են հավերժի անմահ ակնթարթներ, իսկ արարումները` վերադարձի ճանապարհներ…

Թիվ 5 միջն. դպրոցի
ուսուցչական կոլեկտիվ

Խմբագրության կողմից.- Մենք եւս միանում ենք շնորհավորանքներին եւ մաղթում արգասաբեր աշխատանք:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *