ՀՈՎԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԻ ԱԶՈՅԱՆ

15

2008թ. ապրիլի 9-ին վախճանվեց Հովիկ Ազոյանը:
Ծնվել է 1944թ.-ի օգոստոսի 14-ին Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի շրջանի) Վաղուդի գյուղում, գյուղացու ընտանիքում:
Նախնական կրթությունը ստացել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցում, որն ավարտել է 1960թ.-ին:
1960-64թ.թ. ընդունվել եւ ավարտել է Քաջարանի շինարարական տեխնիկումը:
1964-67թ.թ. ծառայել է սովետական բանակում:
1968-78թ.թ. ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի երկամյա դասընթացները, իսկ 1994-ին` Երեւանի զինվորական ակադեմիայի դասընթացները:
1978-82թ.թ. տեղափոխվել է Արփա-Սեւան շինվարչություն որպես հատուկ տեղամասի պետ:
1982-90թ.թ. աշխատել է գյուղշիննախարարությունում որպես շինվարչության պետ:
Ղարաբաղյան շարժման սկզբից կազմավորել է Սիսական ջոկատը եւ կազմակերպել ՀՀ սահմանների պաշտպանությունը:
1992թ.-ին ջոկատը վերակազմավորվել է որպես ՊՆ թիվ 142 մոտոհրաձգային գումարտակ, իսկ 1993թ.-ին նրա ղեկավարությամբ կազմավորվել է թիվ 60913 մոտոհրաձգային գունդը, որի հրամանատարն է եղել մինչեւ 2003թ.-ի մայիսը:
Այդ ընթացքում գունդը մասնակցել է Ղարաբաղի պաշտպանության մարտերին եւ ազատագրել Լաչինի, Կուբաթլուի, Ջաբրաիլի, Ֆիզուլիի, Շուշիի, Քելբաջարի շրջանները, որի համար ՀՀ կառավարությունը նրան պարգեւատրել է «2-րդ աստիճանի խաչ» շքանշանով, «Մարշալ Բաղրամյան» եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:
2003թ.-ի մայիսին գնդապետի զինվորական կոչումով անցել է թոշակի եւ ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր:
Հավերժ փառք նրա հիշատակին:

ԸՆԿԵՐՆԵՐ

 

617 դիտում

Մեկ Արձագանքման ՀՈՎԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԻ ԱԶՈՅԱՆ համար

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *