ՀՈՐ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿԸ

ՀՀ պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պ.Պողոսյանի անունից թիվ N զորամասում ծառայող կրտսեր սերժանտ Արմեն Հրահատի Հակոբջանյանի բարեխիղճ ծառայության մասին Հակոբջանյանների ընտանիքի ստացած շնորհակալական նամակը, բնականաբար, հուզմունքի եւ հպարտության զգացումներ է արթնացրել: Մի կողմից, որ այդ ընտանիքում մեծացած եւ դաստիարակված Արմենը չէր կարող չլիներ այն, ինչ դարձել է, մյուս կողմից, որ հայրը` վաղամեռիկ ճարտարապետ Հրահատը չտեսավ այդ շնորհակալական նամակը: Ուրախ  կլիներ: Հոր մասնագիտությունն ընտրած Արմենը, անշուշտ, կգնա նաեւ հոր անցած ազնիվ ճանապարհով, ինչին նույնպես հայրը չի կասկածել:
Իր նամակում գեներալ-մայոր Պ. Պաղոսյանը շնորհակալություն է հայտնում Արմենի հարազատներին` կարճ ժամանակում նրա` զինվորական մասնագիտությանը տիրապետելու, կարգապահ եւ օրինակելի զինվոր դառնալու համար, ինչի համար էլ զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն: «Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` Ձեր որդուն հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար»,- գրված է նամակում:
Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին նվիրված Արմեն Հակոբջանյանն այսպես է գրում իր կենսագրությունը` դառնալով հոր արժանավոր զավակը:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *