ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿՈՂՔԻՆ` ՈՉ ՄԻԱՅՆ ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ

Արայիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵԿՄ
Սիսիանի վարչության նախագահ

Բազմիցս ենք հայտարարել, որ Երկրապահ Կամավորների Միությունը ոչ թե քաղաքական, այլ` հասարակական կազմակերպություն է, բայց այն չի կարող դուրս մնալ երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներից, որովհետեւ Երկրապահի անդամներն այն մարդիկ են, ովքեր միշտ էլ ամենաառաջինն են կողմնորոշվել ստեղծված իրադրություններում: Նրանք այն մարդիկ են, որ 88-ին չսպասեցին պետական այրերի քաղաքական որոշումներին, եւ իրենց սեփական կամքով գնացին մահվանն ընդառաջ` հանուն պատմական արդարության, հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության ու ազատագրման: Այդ է պատճառը, որ Երկրապահը մեծ կշիռ ունի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Մեզանից յուրաքանչյուրը, Երկրապահ լինելուց առաջ, Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացի է:
Այսօր մեր երկիրը հերթական անգամ գնում է իր օրենսդիր բարձրագույն մարմնի` ԱԺ պատգամավորների ընտրությանը, եւ ԵԿՄ վարչությունը չի կարող անտարբեր լինել եւ անմասն մնալ այդ կարեւոր գործընթացներում, ինչի հետեւանքով ԵԿՄ հերթական համագումարում ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հայտարարեց մարտական ընկերոջ` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողքին կանգնելու մասին:
Երկրապահներից եւ ոչ մեկը չի մոռացել, որ Արցախ հասնելուն պես առաջինը, ով կանոնակարգել է իրենց գործողությունները, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն էր: Մենք չենք մոռացել նաեւ, որ ՀՀԿ արտահերթ` 5-րդ համագումարում սպարապետ Վազգեն Սարգսյանն ընտրվել է ԵԿՄ հավերժ նախագահ եւ կուսակցության առաջնորդ:
Ահա սրանք են այն գլխավոր պատճառները, որ մղել են մեզ` երկրապահներիս, լինել միասնական եւ այս կարեւոր փուլում սատարել մեր մարտական ընկերոջ գլխավորած կուսակցությանը:
Զինվորը պարտավոր է հրամանատարի կողքին լինել ոչ միայն մարտադաշտում:

Համարի նյութերը եւ լուսանկարները    
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *