ՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ ԵՎ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ

18739683_1322023344563362_8751547804488981222_n

Սյունիքի մարզի Դարբաս համայնքի Շամբ բնակավայրում տեղի ունեցավ հրապարակի անվանակոչման եւ խաչքարի օծման արարողություն: Հանդիսավոր պայմաններում Շամբի կենտրոնական հրապարակն անվանակոչվեց հայրենյաց նահատակ, Դարբաս համայնքի երջանկահիշատակ համայնքապետ Մայիս Միրզոյանի անունով, փակցվեց նրա անվան հուշատախտակ: Նույն օրը Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր-Մակար Հակոբյանի ձեռամբ, թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ, օծվեց Արցախում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարը:

Խաչքար-պուրակի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին եւ Դարբասի համայնքի ղեկավար Սաշա Ստեփանյանին: Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակի հուշատախտակի բացման պատիվը տրվեց հայրենյաց նահատակի որդուն՝ Հայկ Միրզոյանին: Խաչքարը ծածկող սպիտակ սավանը մեծ հուզմունքով եւ դողացող ձեռքերով իջեցրեցին նույն համայնքի զոհված ազատամարտիկ Մակիչ Ասրյանի մայրը՝ Ցողիկ Ասրյանը եւ Մայիս Միրզոյանի կինը՝ Արծվիկ Ասատրյանը:

Իրենց սրտի խոսքն ասացին Սյունյաց թեմի առաջնորդ Հայր-Մակար Հակոբյանը, Դարբասի համայնքի ղեկավար Սաշա Ստեփանյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Աշոտ Մինասյանը, զոհված ազատամարտիկ Մակիչ Ասրյանի մայրը, ազատամ18739719_1322017421230621_7429755531614233279_nարտիկ Նեկտարը: Բոլոր ելույթներում կարմիր թելի պես անցնում էր հայրենյաց նահատակների հիշատակը վառ պահելու, նրանց թափած արյան դիմաց ուժեղ հայրենիք ստեղծելու պատգամը, ինչն էլ կդառնա բոլոր նահատակների եւ մարտիրոսների հավերժումի հուշարձանը…

Մեզ հետ զրույցում Դարբասի համայնքի ղեկավար Սաշա Ստեփանյանը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մայիս Միրզոյանի զոհվելուց 40 օր հետո, երբ ինքը դեռ համայնքի ավագանու անդամ էր, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սենիկ Միքայելյանի հետ ավագանու նիստի քննարկմանն են ներկայացրել Շամբի կենտրոնական հրապարակը Մայիս Միրզոյանի անվամբ կոչելու առաջարկությունը, ինչը հավանության է արժանացել: Իսկ երբ արդեն ինքն էր ընտրվել Դարբասի համայնքի ղեկավար, «Դարբաս-Ըղվերձ» հայրենակցական հասարակական կազմակերպության խորհրդի անդամներով քննարկել են նաեւ Ար18928364_1340869666009071_164716383_nցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակի հավերժացման համար խաչքար տեղադրելու եւ պուրակ ստեղծելու մտադրությունը, ինչը մեծ ջանքերի եւ հետեւողական աշխատանքի արդյունքում այսօր արդեն իրողություն է դարձել:

Սաշա Ստեփանյանը նշեց, որ համայնքի ղեկավարը միայնակ ոչինչ չի կարող անել. «Այս գործում իր մեծ ավանդն ունի Սենիկ Միքայելյանը. անգնահատելի է նրա կատարած աշխատանքը: Աշխատանքները տեւել են մեկ ամիս, որին մասնակցել են Շամբի, Դարբասի, ինչպես նաեւ Լծենի համայնքների բնակիչներ»: Համայքի ղեկավարը կարեւորեց այն հանգամանքը, որ այստեղ երեւաց համայնքի համախմբվածությունը, յուրաքանչյուր հարց միասին լուծելու պատրաստակամությունը եւ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակցողներին՝ նախաձեռնությունը մինչեւ վերջ հասցնելու եւ հայրենիքի նահատակների հանդեպ իրենց պարտքը կատարելուն սատարելու համար:

Միջոցառումը գեղարվեստական մասով եզրափակեցին Դարբասի համայնքի միջնակարգ և կիրակնօրյա դպրոցների սաները:

Դիանա Բախշյան

Լուսանկարները՝ Արտակ Աղաբեկյանի

 

705 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *