ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏՈՆԸ՝ ԵՐԱԶԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

DSC09754

Սիսիանի՝ 2014 թ-ի երիտասարդական անդրանիկ մայրաքաղաք հռչակվելու իրողությունը հուսավառել եւ խանդավառել է բոլոր սիսիանցիներին: Ակնկալիքները մեծ են, սպասելիքները՝ շատ: Թե տարեվերջին ինչպես կամփոփվեն արդյունքները եւ ինչ հաջողություններով ու ձեռքբերումներով Սիսիանը էստաֆետը կհանձնի հաջորդ երիտասարդական մայրաքաղաքին, առայժմ դժվար է կոնկրետ որեւէ բան ասել:

Բայց Սիսիանի կենտրոնական հրապարակում երիտասարդական մայրաքաղաքի ծրագրերի շրջանակներում անցկացված «ֆլեշ-մոբը» հույս պարգեւեց, որ, անգամ մեկ մարդու, այս պարագայում՝ արվեստի դպրոցի տնօրեն Արման Դավթյանի նախանձախնդրության, աշխատասիրության, DSC09724անմնացորդ ջանքի արդյունքում հնարավոր է եւ կարելի է, եւ անհրաժեշտ է Սիսիանն էլ արթնացնել լեթարգյան քնից, Սիսիանում էլ, իսկապես, օրիգինալ միջոցառումներ կազմակերպել:

Ինչ խոսք, այն ամենը, ինչ կապված է երեխաների հետ, գեղեցիկ է ու դիտարժան, հուզող, հաճելի: Իսկ արվեստի դպրոցի 6-10 տարեկան 100-ից ավելի սաները, իսկապես, սիրով, ջերմությամբ, խանդավառությամբ լցրեցին թե հրապարակը, թե մարդկանց հոգիները, թե ծնողների, հարազատների սիրտը՝ իրենց եզակի «ֆլեշ-մոբով»:

«Ֆլեշ-մոբից» հետո զրուցեցինք շատերի հետ, հատկապես՝ հանդիսության «մեղավոր» երեխաների ծնողների, տատիկների, հարազատների, ովքեր չթաքցնելով իրենց հիացմունքը, ոգեւորությունը, ցանկություն հայտնեցին DSC09762ավելի հաճախ տեսնել նման միջոցառումներ՝ այն բոլորովին չպայմանավորելով Սիսիանի՝ երիտասարդական մայրաքաղաք լինելու հանգամանքով: «Եթե միայն Արման Դավթյանը կարող է նման մասշտաբի միջոցառում կազմակերպել, այդքան երեխայի միաժամանակ հրապարակ հանե՜լ…»:

Մի ծաղկով էլ գարուն կգա՝ պարզվում է, մանավանդ՝ երբ նրա բազամաթերթերը ծաղկաբույլ են դառնում: Իսկ ամեն կողմից հնչող՝ ապրի Արմանը, ապրի Արմանը խրախուսանքի, շնորհակալության խոսքերը հավաստիացնում են, որ Սիսիանում, ցանկության դեպքում, լավ բաներ հնարավոր է կազմակերպել:DSC09768

Անակնկալ, գեղեցիկ ու տպավորիչ էր հանդիսության եզրափակիչ մասը, երբ օդ արձակվեցին գազալցված եռագույն փուչիկները, որ կարծես խորհրդանշական եղան եւ միջոցառման, եւ Սիսիանի համար՝ հույսով, որ դեպի անհայտը գնացող այդ հոգեհմա-գունեղ թռիչքը մի օր իրականացված երազանքների տեսքով ետ կվերադառնա, եւ կկատարվի Սիսիանը երիտասարդական, գեղեցիկ ու բարեկարգ տեսնելու բոլորի փափագը:

«ՈՐՈՏԱՆ»
14.06.2014թ.

 

777 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *