ՁԵԶԱՆԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Այնպիսի խանդաղատանք, որ տատերն են ցուցաբերում հայոց բանակում ծառայող իրենց թոռների հանդեպ, աննկարագրելի է: Այդ նրանք, միայն նրանք կարող են զգալ այն բերկրանքը, այն գորովանքը, այն հպարտությունը, որ երեկվա իրենց սիրասուն թոռը արդեն զինվոր է` սահման պահող, երկիր պահող, հող պահող:
Նման բերկրանքով ու հպարտությամբ ԼՂՀ ՊԲ N զորամասում ծառայող Հայկ Մարտիրոսյանի հարազատներին զորամասի հրամանատար գնդապետ Գ. Սահակյանի եւ զորամասի ՀԱՀՏԱԳ տեղակալի ԺՊԿ փոխգնդապետ Գ. Արզանգուլյանի կողմից  Հայկի հայրենանվեր ծառայության համար ուղարկված շնորհակալական նամակը մեզ հանձնեց Հայկի տատը` մուծքի բնակիչ Մելանյա Մարտիրոսյանը` նամակի հետ մեզ փոխանցելով նաեւ իր անսահման բերկրանքը եւ հպարտությունը հայրենյաց պաշտպան թոռան հանդեպ:
Թեեւ քիչ ժամանակ է մնացել, որ Հայկն ավարտի իր զինվորական ծառայությունը, բայց այսօրինակ նամակներն են, որ ոգի ու թեւ են տալիս թե զինվորին, թե` նրա հարազատներին:
Իսկ մենք, որ սիրով եւ հաճությամբ լուսաբանում ենք նորօրյա զինվորի հայրենանվեր ծառայությունը վկայող նամակները, հավատում ենք այն ոգուն, որ տալիս են ընտանիքն ու բանակը, որով անառիկ է դառնում մետ տունը, մեր հայրենին:
Բարի վերադարձ քեզ, զինվոր, բարի տունդարձ, ուր սպասում են հարազատներդ, ծնողներդ եւ գորովագութ Մելանյա  տատը:

Արևհատ Ամիրյան
10/04/2013թ․

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *