Մամուլի հաղորդագրություն

Սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Արագած համայնքում տեղի կունենա «Գուսան Աշխույժ»-ի անվան արվեստի դպրոցի պարի դասարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրը իրականացվել է «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում:

Միջոցառման մասնակիցների կազմում են՝

1. Պավել Չեպլակը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,

2. Նվեր Թորոսյանը՝«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմա-կերպության նախագահ,

3. Հենրիկ Հովհաննիսյանը՝ Արագած համայնքի ղեկավար,

4. Աշոտ Սիմոնյանը՝ Արագածոտնի մարզպետ,

5. Կարեն Եղիազարյանը՝ Ապարան համայքի ղեկավար,

Մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Վրաստանում կայացած «Նարնջագույն Քոբուլեթի» փառատոնում առաջին հորիզոնական զբաղեցրած Արագածի համայնքի

«Արագած» պարային համույթը և արվեստի դպրոցի նշանավոր երաժիշտները։

Տրանսպորտային միջոցը տրամադրում է կազմակերպությունը:

Միկրոավտոբուսները կշարժվեն Լենինգրադյան 6 հասցեից 2018թ.-ի սեպտեմբերի 24 -ին, ժամը 0930–ին:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ կանխավ հավատարմագրվելով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 22-ը ժամը ՝ 18 00 :

Միջոցառման անցկացման վայրը՝

ՀՀ, Արագածոտնի մարզ, Արագած գյուղ, Արագածի մշակույթի տուն

Կազմկոմիտե

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպություն

Կոնտակտային անձ՝ Լիանա Եսայան, Սոնա Քոլիկյան

Հասցե: ՀՀ, ք. Երևան, Լենինգրադյան 6 , 17-18 գր․

Հեռ: 010 38 00 01 Էլ. փոստ: eurasia7am@yahoo.com Վեբ. կայք: http://www.eurasia-cpo.com

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում «Եվրասիա» ԲՀԿ-ն և Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը իրականացրին «Հարմարավետ պայմաններ՝ շատ կրթված երեխաներ» համատեղ ծրագիրը

Սեպտեմբերի 24-ին, Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի կունենա «Գուսան Աշխույժ»-ի անվան արվեստիդպրոցի պարիդասարանիվերաբացմանհանդիսավոր արարողությունը։

Արվեստի դպրոցի դասասենյակը վերանորոգվել և նորովի շահագործման է հանձնվել «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության ևՀայաստանում Լեհաստանի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում։

Ծրագրի ֆինանսավորման մեծ մասը տրամադրել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը՝ «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրիշրջանակում, իսկ մյուս մասը տրամադրել է «Եվրասիա» ԲՀԿ-ն։

Ծրագիրը կունենա կենսական նշանակություն Արագածհամայնքի և նրա բնակիչների համար, քանի որ կնպաստի արվեստի դպրոցի սաների ու ուսուցիչներիառավել հարմարավետ և բարենպաստ պայմաններում մշակութային գործունեության ծավալմանը։

Ծրագրով կաջակցենք ամբողջ տարածաշրջանում մշակույթային ոլորտի զարգացմանը, քանի որ «Գուսան աշխույժ»-ի անվան արվեստի դպրոցից օգտվում են ոչ միայն Արագած համայնքի երիտասարդությունը, այլև՝ Արագածոտնի տարածաշրջանի 4-ից ավելիհամայնքների երիտասարդներ։

Արարարողությանը ներկա կգտնվեն ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Արագած համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 21 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում մշակութային, էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացմանը խթանող մի շարք ծրագրեր ու նախագծեր։ Վերջերս կազմակերպության նախաձեռնությամբ իրականցվեց ևս մեկ լայնամասշտաբ ծրագիր` «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության

համագործակցության արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքում կառուցվեց առաջին արևային ֆոտովոլտային կայանը։

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպություն

Հասցե: ՀՀ, ք. Երևան, Լենինգրադյան 6շ

Հեռ: 010 38 00 02 Էլ. փոստ: eurasia7am@yahoo.com Վեբ. Կայ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *