ՄԱՅԹԸ` ԽՈՏՀԱՐՔ

Թե ինչու ժամանակին Սիսիանի քաղաքապետը «հանձնարարություն չի տվել ջրմուղ-կոյուղուն` վերացնելու» Սիսական փողոցի մայթի վրա առաջացած 80-100 մետր տարածք ընդգրկող անանցանելի ճահճուտը, պարզ է դարձել միայն հետո, երբ խոտհարք դարձած մայթին օրերս արագ թափով սկսվել եւ ավարտվել է … խոտհունձը:
Կոմունալում աշխատող` քաղաքապետի խնամու խնամին «քաղաքային խոտհարքից» հնձած մի քանի խուրձ խոտը արագ հավաքել, խրձել եւ տարել է` հոգալով իր անասունների` մի քանի օրվա կերի հարցը:
Իզուր չի, որ սիսիանցիները, նաեւ` ինքը` Աղասի Հակոբջանյանը, ասում են, որ Սիսիանի քաղաքապետը աննախադեպ հակում ու սեր ունի «կանաչապատման», քաղաքի խոտածածկույթները ավելացնելու հանդեպ: Մտածողության խնդիր է: Ու վկայակոչում են հրապարակի վարդերը քանդել-տեղը խոտ ցանելը, ջրավազան-շատրվանները հողով անել-տեղը խոտ ցանելը: Սիսական փողոցն էլ ի՞նչ պակաս խոտհարք է` տեղը հարթ, տարածքը` ուղիղ, գերանդի քաշողներն էլ` տնից:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *