ՄԱՅԻՍԻ 28-Ը ԿՐԿՆԱՏՈՆ Է ՍԻՍԻԱՆՈՒՄ

DSC05896

Մայիսյան հաղթերթ տոների ափմոփիչ ակորդը Սիսիանում հնչեց մայիսի 28-ին՝ Ազատամարտի հրապարակում: Մայիսի 28-ը, ահա արդեն քանի տարի, սիսիանցիների համար կրկնատոն է, քանի որ Հայաստանի Առաջին հանրապետության օրն է ծնվել նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության՝ Անկախ Հայաստանի ստեղծման համար իր կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած մարտիրոս-նահատակը՝ Վուրգ Ոսկանյանը: Եվ հենց նրա հուշարձանի մոտ էլ նշվեցին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 99, եւ Վուրգ Ոսկանյանի ծննդյան 76 ամյակները: Մայիսի 28-ի երկունքով ստեղծված հայոց պետականության վերականգնման, Սարդարաբատով փառավորված հայոց զենքի եւ ոգու մասին խոսք ասացին Սիսիանի համայնքապետրանի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Նառա Հովհաննիսյանը եւ Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող Վահե Վարդանյանը: Կարեւորելով պատմական իրադարձության դերը, բանախոսներն աղերսներ անցկացրեցին նաեւ մերօրյա հերոսամարտի՝ Արցախյան DSC05889գոյամարտի միջեւ: Նրանց խոսքում կարմիր թելի պես անցնում էր հայ զինվորի, հայ զենքի եւ հայոց բանակի՝ պետության պաշտպանության եւ ժովորդի անվտագության մեջ կատարած եւ կատարող անգնահատելի դերը՝ հիշատակելով մասնավորաբար թուրք հրամանատար Վեհիբ փաշայի խոսքերը հայ զինվորի՝ աշխարհի լավագույն զինվորը լինելու մասին:

Կրկնատոնի առթիվ սիսիանցիներին, հանդիսությանը ներկա Սիսիանի զորամասի զինծառայողներին շնորհավորեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը եւ Վուրգ Ոսկանյանի դուստրը՝ Անահիտ Ոսկանյանը, ով Երեւանից ժամանել էր իր ուրախությունն ու հույզերը կիսելու հայրենակիցների հետ, ովքեր այսպես խորին խոնարհումով ու անանց սիրով են հիշում եւ վառ պահում հոր նվիրական հիշատակը:

Հայոց զենքի եւ ռազմարվեստի «բեմականացված» փայլուն օրինակ ցուցադրեցին Սիսիանի զորամասի հետախուզական ջոկատի զինվորները՝ արժանանալով ներկաների հիացմունքին, ովքեր 18763448_1084167148394553_1969388756_nհպարտությամբ եւ վստահությամբ համակվեցին պահապան-զինվորի հանդեպ:

Հնչեցին օրվան հարիր հաղթական երգեր ու պարեր, ինչպես միշտ՝ իր ասմունքը վայելելու հաճելի պահեր պարգեւեց Հրաչ Խալաթյանը:

Հստակ էր կրկնատոնի եւ օրվա խորհուրդը. այրամբ ձեռք բերվածը արյունով է պահվում… ու հայոց տոների տոնը՝ Մայիսի 28-ը, մշտահունչ ապրում եւ կոչնակում է հայոց անցյալ, ներկա եւ գալիք պատմության մեջ՝ Սարդարաբատի զանգերի անդադար ղողանջով…

«Որոտան»

 

1,289 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *